խոսնակ
Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Գերմանիայում
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող գերմանական օդանավը վայրէջք կատարեց։ Այս մասին հայտնել է Նավալնիի խոսնակը։ Նա նշել է, որ քաղաքական գործչի կյանքի ու առողջության համար պայքարը նոր է սկսվում ու դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Հիշեցնենք, որ Նավալնին օրեր առաջ ուշագնաց վիճակում տեղափոխվեց Օմսկի հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ նա կոմայի մեջ է։ Կարիք…
Տավուշում ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր
Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում` պապի կողմից ծեծված 2 երեխանների առողջական վիճակի մասին: «Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա…
Վարչապետի մամուլի խոսնակը անդրադարձել է Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին
«Ցավում եմ որ հայ զինվորի հաղթական գործողությունները փառաբանելու փոխարեն Սերժ Սարգսյանը զբաղված է այս կարևոր որոշումը քննարկելու անհեռանկար գործով»։ Այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հնչեցրած հարցադրմանը, թե հատկապես որ սխրագործության համար են նման բարձր շքանշաններ հատկացվում։ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել, որ Հանրապետության Նախագահին միջնորդել…
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկ անգամ ևս ի ցույց է դնում երկրի անկարողությունը`առերեսվելու իր անցյալի հետ․ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը։ «Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում…
Հայկ Մարությանը արձակուրդ է մեկնել
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդի՝ մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։ Քաղաքապետը արձակուրդը կանցկացնի Հայաստանում։
Լիբանանում ցուցարարները պահանջում եմ մի քանի պաշտոնատար անձանց հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ` օգոստոսի 8-ին, Լիբանանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են էներգետիկայի նախարարության շենքը, որտեղ հայտարարել են իրենց պահանջների մասին: Հայտնի է, որ նրանք պահանջում ենք Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Հասան Դիաբի հրաժարականը: Հայտնենք, որ շաբաթ օրը Բեյրութի գրեթե ամբողջ կենտրոնը վերածվել է հատուկջոկատայինների և ցուցարարների միջև մարտադաշտի, որի հետևանքով 60-ից ավելի…
Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի: «Քիչ առաջ Լիբանանում Հայաստանի դեսպանությունից փոխանցեցին, որ զոհված հայերի թիվը հասել է 13-ի»,- ասաց Նաղդալյանը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից:
Հայաստանից Լիբանան կուղարկվի դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ պարագաներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը հայտնում է, որ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց…
ԱԱԾ-ն շարունակում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգել
ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ «Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ…
Գիշերն ու առավոտյան սահմանին պահպանվել է հարաբերական անդորր․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց: Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում`…
Ադրբեջանական կողմը կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ խախտել է. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: «Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց: Քոլագիր, Մովսես, Ներքին…
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: «Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:…
Զինծառայողների աջակցության հիմնադրամին կատարվել է 192 միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը հայտնել է, որ զինծառայողների աջակցության հիմնադրամին» 17․07․2020-22.07.2020թ.-ի ընթացքում 48 երկրից կատարվել է շուրջ 192,000,000 ՀՀ դրամի չափով նվիրաբերություն: ««Զինծառայողների աջակցության հիմնադրամին» 17․07․2020-22.07.2020թ.-ի ընթացքում 48 երկրից կատարվել է շուրջ 192,000,000 ՀՀ դրամի չափով նվիրաբերություն։ Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրաբերությունների հարաբերակցությանը՝ ըստ…
Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: «Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:…
Զորացրման ենթակա զինծառայողները դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումը
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: «Բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների…