խոսնակ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական կապ է պահպանվում․ խոսնակ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական կապ է պահպանվում․ նրանց օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվում տարածաշրջանում ընթացող գործընթացների և զարգացումների մասին։
Չինարիի վիրավորված բնակչի մոտ դրական դինամիկա է դիտվում․ Նիկողոսյան
Երեկ հայտնի դարձավ, որ հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Նրա վերաբերյալ այսօր Facebook-ի իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում», – գրել է Նիկողոսյանը։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2755186127916496?__cft__[0]=AZXO4lRZwr4xZ4kR527HwxjV_ntRIHOG7Z4ckAp4FTDVItMT0SFimd1b9lR1y6XUUClstoaSCg9Q0B8AtT3oDOLHgglckm3Qp3h6g1_ekDS7w8bH4szt57FHcSZnBugWQ4w&__tn__=%2CO%2CP-R
ՀՀ ԶՈւ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի Խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում: «Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։ ԹԱՐՄԱՑՈՒՄ- ՀՀ ԶՈՒ-ի զինանոցում նման կոնստրուկցիայով…
Ադրբեջանական կողմից սպանվել են մայորներ, ենթասպաներ և պայմանագրային զինծառայող. Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում գրառում է կատարել: Հովհաննիսյանը նոր տեղեկատվություն է հայտնում` Ադրբեջանում մարդկային կորուստների վերաբերյալ: «Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է. Սպանվել են մայորներ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն»,-ասվում է գրառման մեջ։ ՊՆ խոսնակը…
Այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը․ ԱԳՆ խոսնակ
«Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156974239077434
Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբբաս Մոսավին հայտարարություն է արել ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ։ Մոսավին նշել է, որ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցում։ ԱԳՆ խոսնակը կարևորել է երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը ընդգծել է, որ խստորեն դատապարտում են Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու…
Ադրբեջանը ԶՈւ-ն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ․ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝…
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Տավուշում հրադադարի խախտումները. ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները: «Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների…
Վարչապետը ստացել է Բիլայնի աշխատակիցների նամակը․ անհրաժեշտության դեպքում կլինի արձագանք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Բիլայն» ընկերության շուրջ 300 աշխատակիցներ դիմել են և հորդորել անձամբ միջամտել «Բիլայն» ընկերության վաճառքի գործընթացին։ Աշխատակիցները չեն ցանկանում, որ «Բիլայնը» վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ՍՊԸ-ին։ Նրանց հիմնական մտահոգությունն այն է, որ վաճառքից հետո գործազուրկ կդառնան կամ կզբաղեցնեն իրենց մասնագիտական որակներին ոչ համապատասխան պաշտոններ: Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը…
Պարգևավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. Խոսնակ
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հերքել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի տարածած այն տեղեկատվությունը, համաձայն որի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգևատրում է տրվել: «Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր ՉԵՆ ԹԱՔՑՎԵԼ Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը իր կարճատեւ, բայց հագեցած քաղաքական կարիերայի ընթացքում առնվազն…
Մեկնարկել է ամառային զորակոչը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտում է, որ մեկնարկել է ամառային զորակոչը: «Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը: Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։ Դե…
Դավիթ Տոնոյանը Մոսկվայից վերադառնալուց հետո ինքնամեկուսացել է. Խոսնակ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ արդյոք Մոսկվայից վերադառնալուց հետո նախարարը հետազոտվել է, այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ և ՊՇՌ…
Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել. Խոսնակ
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: «ՀԵՐՔՈՒՄ ‼️Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն ՉԻ ախտորոշվել։ Alternativ.am կայքը, առանց կապի դուրս գալու ու տեղեկությունը ճշտելու փորձի, երեկ երեկոյան իրականությանը չհամապատասխանող լուր է հրապարակել»,-ասվում է գրառման մեջ։ https://www.facebook.com/lusine.martirosyan.14/posts/3458591280818898
Դատարանը վարույթ է ընդունել Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի և նրա խոսնակի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի՝ պահանջելով, որ նրանք հրապարակայնորեն հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, դրանք հեռացնեն, հրապարակեն հերքման…