խորհրդական
Ալիևն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների խորհրդականին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ալիեւի մամուլի ծառայությանը։ Հանդիպման մանրամասների մասին դեռ չի տեղեկացվում։
Բրիտանացի խորհրդարանականը մտադիր է ստանձնել վարչապետի պաշտոնը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական Թոմ Տուգենդհաթը մտադիր է առաջադրվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Telegraph թերթում: Բորիս Ջոնսոնը, ով 2019 թվականին վարչապետի պաշտոնում փոխարինել էր Թերեզա Մեյին, երեկ հայտնել է վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները լքելու մասին: Նա կշարունակի կատարել պարտականությունները մինչ նախարարների նոր կաբինետի ձևավորումը: «Ես արդեն ծառայել եմ,…
Արցախի նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից
Սեպտեմբերի 4-ին Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արմինե Գարիի Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վարչապետի նոր խորհրդական է նշանակվել
Օգոստոսի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հակոբ Սիմիդյանին վարչապետի խորհրդական նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու մասին որոշում է ստորագրել Մեծապես կարևորում ենք ԼՂ կարգավիճակի հստակեցման մասին ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը․ Փաշինյանը՝ Բայդենին Հակոբ Սիմիդյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է…
Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին
Հուլիսի 31-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հուլիսի 28-ին որոշում է ստորագրել։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը․ Տիգրան Ավինյան Ավինյանն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդականին «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Աբգար Բուդաղյանին 2021 թվականի հուլիսի 30-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հասարակական հիմունքներով խորհրդականի…
Վարչապետի խորհրդականն ազատվել է պաշտոնից
ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սրբուհի Ղազարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սրբուհի Ղազարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից», – ասված է համապատասխան փաստաթղթում։ Վերջինի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքից։
Ավինյանն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդականին
Հուլիսի 8-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Սոնա Թևանյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներում Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խորհրդական Սոնա Թևանյանին 2021 թվականի հուլիսի 8-ից հետ կանչել ամենամյա…
Հայաստան դաշինքը, Պատիվ ունեմը և ԲՀԿ-ն իրենց հարցումների մեջ ներառել են նաև ընտրակեղծարարներին և «տասովշիկներին»․ Հարությունյան
Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է․ «Никогда не сдавайся! Позорься до конца Այսօր ներքոնշյալ անձնավորությունը, փորձելով արդարացնել հայկական Գելափի՝ նախընտրական վերջին հարցման «նկարած» թվերը, ասել է, որ Հայաստան դաշինքը, Պատիվ ունեմ դաշինքը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր հարցման թվերից պակաս են ստացել այն պատճառով, որ ընտրությունից առաջ իրավապահները բռնել են մեծ թվով ընտրակեղծարարների:…
Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ներգրավված սուբյեկտների քայլերին դատախազությունը նախաձեռնելու է գործընթաց
Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացարծ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապխատասխանությունների վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի գրառմամբ հայտնել է, որ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում: Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ ՀՀ դատախազությունը…
Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականը ազատվել է պաշտոնից
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Նա մնում է ԱՀ նախագահի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով: Հիշեցնենք, որ Աղաբեկյանը Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին։ Վերջինս 2000-ից 2007 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նա ունի զինված ուժերի գեներալ -լեյտենանտի զինվորական կոչում և «Արցախի հերոս» է։
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և գլխավոր խորհրդական Վյաչեսլավ Լիսուխային: Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է Հայաստանի և Բելառուսի միջև առողջապահության բնագավառում բնականոն համագործակցությունը, հատկապես` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման ուղղությամբ։ «Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է: 2019 թվականին Մինսկում հանդիպել եմ Բելառուսի…
Լուսանկարի շուրջ կոնսպիրոլոգիական պատումներ ստեղծելու հիմք չկա․ Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նախօրեին առանձին լրատվամիջոցներ հրապարակել էին ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և այլ անձանց հետ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի մասնակցությամբ սեղանի շուրջ զրույցի մի լուսանկար, և, հիշեցնելով ՀՀ երկրորդ նախագահին վերաբերող քրեական գործով վերջինիս մեղադրող լինելու հանգամանքը, արել…
Գաղտնազերծել բանակցային բոլոր փաստաթղթերը, կամ` լռել․ Խառատյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արցախյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից` ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակած հոդվածին: Պոպովը պնդում է, թե Փաշինյանը փաստեր է խեղաթյուրում` մանրամասներ ներկայացնելով ընդհուպ մինչև 2019-ի հունիս ամսին կողմերին ներկայացված…
Գոռ Բակլաչյանը՝ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խորհրդական Գոռ Բակլաչյանը նշանակվեց Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ: Այս մասին որոշում կայացվեց Կառավարության նիստի ընթացքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն կա։
Արցախցիների, քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը ազատ է արձակվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»։ https://www.facebook.com/abrahamyangor79/posts/736267773674736













