խորհրդարան
ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Թայվանի խորհրդարան
ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի (դեմոկրատ, Մասաչուսեթսի նահանգ) գլխավորությամբ օգոստոսի 15-ին այցելել Է Թայվանի Օրենսդիր յուան (խորհրդարան): Այդ մասին հաղորդել Է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը: Ամերիկացի օրենսդիրները մամուլի համար փակ ռեժիմով հանդիպումներ են անցկացրել արտաքին գործերի եւ պաշտպանության կոմիտեում՝ կառավարող կուսակցության եւ ընդդիմության պատգամավորների հետ: Գործակալության տեղեկություններով՝ այնտեղ արծարծվել են Վաշինգտոնի կողմից Թայվանի նկատմամբ…
ԱԻՆ են ահազանգել, որ ԱԺ-ում, օդանավակայանում, քաղաքապետարանում և մետրոպոլիտենի բոլոր կայարաններում պայթուցիկ սարքեր կան
ՀՀ ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ տեղեկություն են ստացել տարբեր հասցեներում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ. Հայտարարության մեջ մասնավորաբար ասվում է. «Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։…
Գայանե Եղիազարյանն ստանձնել է պատգամավորական մանդատը
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված մի շարք նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 6 արձանագրությունը: Ըստ դրա՝…
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 3-ին գումարված նիստում որոշել է` հունիսի 8-ին` ժամը 11:00-ին, անցկացնել խորհրդարանական լսումներ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին թեմայով: Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի տեղեկացմամբ` Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է…
Տոտալիզատորների հաշիվներին կանխիկ եղանակով մուտքագրումը կարգելվի
Խորհրդարանի հերթական նիստում երկրորդ ընթերցամբ քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Փոփոխություններով առաջարկվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելն ու ելքագրելը կանխիկ եղանակով, իսկ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 6…
Նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում ներդնել մեկ կանգառ-մեկ պատուհան սկզբունքը
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Մաքսային կարգավորման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում ներդնել «մեկ պատուհանի» սկզբունք։ Տնտեսվարողները կմոտենան մեկ պատուհանի, անցման կետերում ֆիզիկապես ներկա կգտնվի և վերահսկողություն կիրականացնի միայն երկու պետական մարմին` ԱԱԾ սահմանապահ զորքերը և մաքսային մարմինները: Նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Նրա խոսքով`…
Լիբանանի խորհրդարանում 6 հայ պատգամավոր կլինի
Լիբանանում մայիսի 15-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ 6 հայ պատգամավոր կլինի խորհրդարանում: «Խորհրդարան անցած հայ գործիչներից 3-ը Դաշնակցության թեկնածուներն են՝ Հակոբ Բագրատունի, Հակոբ Թերզյան, Ջորջ Փուչիկյան: Նրանք անցել են Լիբանանի տարբեր քաղաքական ուժերի հետ կնքած ընտրական դաշինքի ցուցակներով: Մեկ հոգի՝…
Ընդդիմությունը հայտարարել է իրենց պայքարի «վճռական փուլի» մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ վաղը սկսում են իրենց պայքարի «վճռական փուլը»։ Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում։ Սաղաթելյանը նշել է, որ հանրահավաքը տեղի է ունենալու մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։ «Դուրս արի փողոց, գործ ունենք անելու», – գրել է Սաղաթելյանը։
Դուք այն եք, ինչից հարկավոր է փրկել մարդկանց․ Կոնջորյան
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Զրուցել են Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները․ Միրզոյանը հաստատել է ՀՀ դիրքորոշումը Վարչապետն ու նախագահը ներկայացրել են ԲՏԱ նորանշանակ նախարարին «Ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, մանտրայի պես կրկնում են ընդդիմադիրները օրեր շարունակ։…
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավոր Շիրակ Թորոսյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Մեդալով Թորոսյանին պարգևատրել է Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշվում է, որ Թորոսյանը նման պարգևի արժանացել Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբին
Այսօր՝ ապրիլի 26-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Գյումրին ու նորվեգական Կրագերոն՝ քույր քաղաքներ Ալեն Սիմոնյանը հրաժարվելու է անձնական բժշկից «Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է բարեկամ Սիրիայի…
Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկվել
Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ էր ներկայացրել Թուրքիայի Մեջլիս։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հետ է ուղարկել Փայլանի ներկայացրած օրինագիծը։ Ըստ աղբյուրի՝ Շենթոփն իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ նախագիծը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ազատ է արձակվել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ձերբակալվել էր խուլիգանության համար։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ Շանթ Բագրատյանն արդեն ազատ է արձակվել։ Նշվում է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ԱԺ նիստ (ՈւՂԻՂ)
Ընթանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Շարունակվում է Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականը։














