խռովություններ
Վենեսուելայում հոսանքազրկումը խռովությունների պատճառ է դարձել
Վենեսուելայում կրկին խափանվել է էլեկտրամատակարարումը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ողջ երկրում: Մայրաքաղաք Կարակասում, ի նշան բողոքի, ցուցարարներն անվադողեր են այրել, արգելապատնեշներ կառուցել իրավապահների դեմ: Էլեկտրամատակարարման խափանման պատճառով խմելու ջրի մատակարարումը նույնպես սահմանափակվել է: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հոսանքազրկումը պայմանավորված է էլեկտրաբաշխիչ օբյեկտների վրա իրականացված «էլեկտրամագնիսական հարձակումներով»: Հիշեցնենք` հոսանքազրկումներ եղել են նաև…
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում շարունակվում են խռովությունները
Ֆրանսիայի արևելյան հատվածում գտնվող Գրենոբլ քաղաքում 3 օր է՝ շարունակվում են խռովությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ խռովությունները սկսվել են կիրակի օրը, երբ 2 դեռահասներ մոտոցիկլով բախվել էին ավտոբուսին և մահացել: Բանն այն է, որ այդ ժամանակ դեռահասներին հետապնդում էր ոստիկանությունը: Դրանից հետո նրանց աջակից երիտասարդները քաղաքում արգելապատնեշներ են կառուցել, ոստիկանների ուղղությամբ դյուրավառ…


