ծանրամարտ

  • Մոսկվայում կայանալիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կրկին հետաձգվել է: Ըստ հավանականության, այն տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը: Հայտնենք, որ մրցաշարը պետք է կայանար ապրիլի 4-ից 12-ը ընկած ժամանակահատվածում:      

    Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կրկին հետաձգվել է
  • Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ( IWF ) գործկոմն ընդունել է կազմակերպության նախագահ, հունգարացի Թամաշ Այանի հրաժարականը։ Սկանդալային պատմության պատճառով Այանը 90 օր հեռացվել էր պաշտոնից։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար էր դարձել Ուրսուլա Պապանդրեան։ IWF- ն շնորհակալություն է հայտնել Թամաշ Այանին` ավելի քան չորս տասնամյակ ծանրամարտում աշխատելու, մասնավորապես, վերջին շրջանում ՄՕԿ –ին և համաշխարհային հակադոպինգային գործակալությանը չափորոշիչներին համապատասխան…

    Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել
  • Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացման մասին ՄՕԿ –ի նոր որոշումը հավանության է արժանացել տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներում։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF) նախագահ Ուրսուլա Պապանդրեուն հետևյալն է ասել ․ «ՄՕԿ –ի նոր վճիռը անորոշ բազմաթիվ հարցերի պատասխան տվեց։ Մեր ֆեդերացիան կհամագործակցի ՄՕԿ –ի հետ ՝ որակավորման մրցումների համար նախատեսված նոր համակարգի արագ վերանայման հարցում։ Սա…

    Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհամագործակցի ՄՕԿ-ի հետ
  • Մարտի 14-ից 21-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նախատեսված էր ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Սակայն, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտարարել է, որ խաղարկությունը չեղարկվել է։ Պատճառը՝ նոր կորոնավիրուսի տարածումն է։ Նշենք,, որ Ռումինիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին, այնուհետև գրանցվել էր վարակման ևս 2 դեպք։

    Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը չեղարկվել է
  • Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը փետրվարի 19 –ից մինչև մարտի 7 –ը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ հիմնական նպատակը աղջիկների ընդհանուր ֆիզպատրաստականության որակները բարելավելն է: Ծաղկաձորյան հավաքից հետո աշխատանքները կշարունակվեն Երևանում: Պարապմունքները կունենան տեխնիկան հղկելու և կիլոգրամներն աստիճանաբար ծանրացնելու նշանակություն: Կհաջորդի Մոսկվայում ապրիլի 3 –ին սկսվելիք Եվրոպայի առաջնությունը: Հույս կա, որ…

    Ծանրամարտի կանանց հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
  • Այսօր՝ փետրվարի 17-ին, ծննդյան 23-րդ տարեդարձն է նշում ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այսօր: Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 2018 և 2019 թվականներին, 2019-ին նաև Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր է դարձել, 2016-ին Ռիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել։ Վերջին մեդալը շուտով կփոխարինվի ոսկիով։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների…

    Այսօր Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է
  • Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը: Փետրվարի 3 –ին ծանրահարթակ ելան մեր երկու պատվիրակներ: Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / 160 կգ արդյունքով պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը: Հրումում նա իր կամքին ենթարկեց 190 կգ և երկամարտի գումարով / 345 կգ / զբաղեցրեց չորորրդ հորիզոնականը: Հետաքրքիր է, որ ավելի բարձր` 96…

    Հայ ծանրորդների առաջին մեդալները Իրանի միջազգային մրցաշարում
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը / երկուսն էլ՝ + 109 կգ / Հակոբ Մկրտչյանը / 96 կգ / և Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / գտնվում են Իրանում: Ռաշտ քաղաքում անցկացվում է օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար: Այսօր ` փետրվարի 3 –ին, ծանրահարթակ կելնեն Ա.Կարապետյանը և Հ.Մկրտչյանը: 81…

    Հայ ծանրորդները այսօր Իրանում կելնեն մրցագորգ
  • Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: Հունվարի 31 –ին մեր թիմը կմեկնի Իրան: Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը / երկուսն էլ՝ + 109 կգ / Հակոբ Մկրտչյանը / 96 կգ /, և Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / կմասնակցեն փետրվարի 2 – 4 –ը Ռաշտ քաղաքում կայանալիք…

    Ծանրամարտի հավաքականը վաղը կմեկնի Իրան
  • Հայաստանի ծանրամարտի հավաքականների աշխատանքային ծրագրերի մասին ՀԱՕԿ –ի լրատվական ծառայությանը հետևյալն ասաց գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը. «Ուշադրության կենտրոնում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Մեր առաջատար ծանրորդներից Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը փետրվարի 1 -5 –ը Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Այնուհետև հավաքականը լրիվ կազմով կընդգրկվի Երևանում և Աբովյանում փետրվարի 20 –ից մինչև ապրիլի 1…

    Նահանջելը պատվաբեր չէ. Փաշիկ Ալավերդյան
  • Հունվարի 13-ից Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում նոր մրցաշրջանի ուսումնամարզական առաջին հավաքն են սկսել Հայաստանի ծանրամարտի ազգային և երիտասարդական հավաքականները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում հայտնել է, որ մեր առաջատար ծանրորդներից Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը փետրվարի 1-5-ը Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Այնուհետև…

    Հայաստանի առաջատար ծանրորդները Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի
  • Քաթարում ընթանում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։ Մրցասպարեզ են դուրս եկել հայ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։ Մինասյանին հաջողվել է չեմպիոն դառնալ՝ երկամարտի 424 կիլոգրամ արդյունքով, իսկ Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ՝ 416 կիլոգրամով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն մրցաշարում 87 կիլոգրամ քաշում մրցաշարի հաղթող էր դարձել…

    Ծանրամարտ․ Գոռ Մինասյանն՝ չեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ փոխչեմպիոն
  • Հայ ծանրորդները Քաթարում մասնակցել են օլիմպիական վարկանիշային մրցաշարի։ Մեր ծանրորդներից Տաթև Հակոբյանին հաջողվել է դառնալ մրցաշարի հաղթող։ Նա պոկել է 105, հրել 127 կիլոգրամ ու երկամարտի 232 կիլոգրամ արդյունքով գրավել առաջին հորիզոնականը։ Տաթևը հանդես է եկել 87 կիլոգրամ քաշային կարգում։    

    Ծանրորդ Տաթև Հակոբյանը Քաթարում դարձել է մրցաշարի հաղթող
  • Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Էյլաթում Հայաստանի 23 ներկայացուցիչներից 14-ը դարձել են մեդալակիր՝ 2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն, 2 բրոնզե մեդալակիր: Մինչև 17 տարեկանների խմբում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե մեդալներ: 49 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը դարձել է չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 192 կգ…

    2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն, 2 բրոնզե մեդալակիր. հայ պատանիները՝ ծանրամարտի ԵԱ-ում
  • Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Վերջին օրերին հայկական մարզաշխարհը հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում և դարձել է բուռն քննարկման առարկա, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերբերյալ պետության…

    Մի շարք մարզական ֆեդերացիաներ ու մարզիկներ՝ ընդդեմ Դալուզյանի մեծարման