ծառահատում
Ապօրինի ծառահատումները պետությանը պատճառվել է ավելի քան 6 միլիոն դրամի գույքային վնաս
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: «Քրեական…
Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 23-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Գորիսի Երևանյան խճուղում ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները ստուգել են Արևշատի փողոցի 43-ամյա բնակչի 4-խմ փայտանյութով բեռնված «Մերսեդես-Բենց 312 D» մակնիշի մեքենան: «Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը պատկանում է հարևանին, որն…
Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՀՀ ոսըիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 7-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա մի տղամարդու։ «Նա խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Սպիտակի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառային տարածքից ապօրինի հատել է բոխու և կաղնու 10 ծառ և տեղափոխել իր տան բակ: Վնասի…
Մի խումբ անձինք քաշքշել, հայհոյել ու հարվածել են ոստիկաններին, հրկիզել են մեքենան․ կա 4 ձերբակալված (ՏԵՍԱՆՅՈւԹ)
2021 թվականի օգոստոսի 14-ին` ժամը 21:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում, վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու անձ մահացել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ 39-ամյա տղամարդը բանկից գումար է հափշտակել, թմրամիջոց ու զենք պահել Հետախուզվողը հայտնաբերվել է Օրբելու փողոցում «Նույն…
Դատախազությունն արձանագրել է ապօրինի անտառահատումների դեպքեր Արփի լիճ ազգային պարկում
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատարաստվել են 7 նյութեր։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի…
Լոռու մարզի հայտնաբերվել է փայտանյութով բեռնված 19 մեքենա. նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն
ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից որդեգրված՝ ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խստացման շրջանակներում մարզի տարածքում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունն ու օպերատիվ աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Մասնավորապես, մարզի դատախազության կողմից տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի, Վանաձոր քաղաքի Տարոնի, Բազումի և Սպիտակի բաժինների ոստիկանության ծառայողների կողմից իրականացված…
Սյունիքում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները մայիսի 20-ին և 21-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա, այդ թվում՝ բեռնատար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տրանսպորտային միջոցները բարձված են եղել ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի…
Ապօրինի հատել էր 32 ծառ ու գործի վրա բռնվել․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Ըստ տվյալների՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի անտառահատվածում 32-ամյա քաղաքացին ծառեր էր ապօրինի կտրում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը ապօրինի հատել էր տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 37 ծառ և փայտանյութը բեռնել իր «Ֆորդ» ավտոմեքենան: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության…
Ապօրինի ծառահատում․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մարտի 24-ին Կամոյի փողոցում ստուգել են Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի 41-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:…
Ապօրինի ծառահատումներ Լոռիում․ Գուգարքի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտեցին: Մարտի 14-ին ոստիկանները Վահագնաձոր գյուղում շրջայցի ժամանակ նկատել էին «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որից ոչ հեռու բեռնաթափված փայտանյութ կար։ Մեքենայի վարորդը, որ Վանաձոր քաղաքի բնակիչ է, վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Վահագնաձոր գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։ Մեքենան,…
Տավուշում ավելացել են ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերը
2020թ. ընթացքում մարզի տարածքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի ծառահատման 502 դեպք: Դրանցից 138-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 8,6%-ով, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Աճը պայմանավորված է լատենտային բնույթ կրող նման հանցագործությունները Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության…
Ապօրինի ծառահատման դեպք՝ Տավուշում
Փետրվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Նավուր բնակավայրի 53-ամյա բնակիչն իր տան բակում շինափայտ է բեռնաթափում, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Տեղեկությունը ստուգելու նպատակով մեկնած օպերատիվ խմբի ծառայողները առանձնատանը կից անասնագոմում հայտնաբերեցին 230 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի լորենու գերաններ: Ըստ տանտիրոջ որդու` հայտնաբերվածը պատկանում էր իրեն, նույն օրը…
Ոստիկանության ավագ տեսուչը կաշառք է ստացել ապօրինի ծառահատում իրականացնողներից․ ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք…
Ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող խումբը պատճառել է 103 մլն դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մեծածավալ ապօրինի ծառահատումների և պաշտոնեական մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր…