ծառահատում
Ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող խումբը պատճառել է 103 մլն դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մեծածավալ ապօրինի ծառահատումների և պաշտոնեական մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր…
Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 24-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ 72-ամյա քաղաքացին Աչաջուր գյուղ տանող ճանապարհին ծառ է հատում։ Ամիջապես նշված վայր մեկնածօպերատիվ խումբը պարզել է, որտղամարդն ապօրինի հատել է 1 հատ ընկուզենի և բարձել իր «ԳԱԶ 33021» ավտոմեքենան: Փայտանյութով բարձված ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:…
Ապօրինի ծառահատումների դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 23-ամյա բնակիչը ընկերոջից թաքցնելով վառելափայտ ձեռք բերելու համար համապատասխան փաստաթուղթ չունենալու հանգամանքը, 2020թ. մայիսի 12-ին` ժամը 12-ի սահմաններում, վերջինիս հետ իրենց պատկանող…
Կաշառք՝ ապօրինի ծառահատման դիմաց. ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիս ամսին Դիլիջանի մի բնակիչ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, «Շամախյան» տեղամասի 10-րդ պահաբաժնի անտառապահին 40 հազար դրամ կաշառք է առաջարկել, որի դիմաց անտառապահը պետք է համաձայներ իր թույտվությամբ, առանց համապատասխան փաստաթղթի, պահաբաժնից չորս անգամ վառելափայտ դուրս բերել, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ…
Տավուշում հայտնաբերվել են ապօրինի փայտանյութով արտադրամասեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայիսի 19-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրին միջոցառում՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով: Միջոցառման շրջանակներում Նոյեմբերյանի ոստիկանները ստուգայց են կատարել բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման արտադրամասեր։ Արտադրամասերում հայտնաբերվել են տարբեր չափերի ու տարբեր ծառատեսակներից պատրաստված կողահատ և անկողահատ տախտակներ՝ ընդհանուր 120 խորանարդ մետրից ավելի։ Բացի այդ, արտադրամասերում հայտնաբերվել են ընդհանուր 20 խորանարդ…
Ապօրինի ծառահատման դեպք Տավուշում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 21-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր գյուղի հանդամասում ստուգել են Բերդ քաղաքի Թեհլերյան փողոցի 48-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Արդյունքում՝ ոստիկանները մեքենան ու փայտանյութը տեղափոխել…
Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Լոռիում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 12-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի Ամիրյան փողոցի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի անտառից` բենզասղոցով ապօրինի հատելով մեկ ծառ:…
Ապօրին ծառահատման դեպք Գուգարքում
Ապրիլի 2-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ստուգել են Անտառամուտ գյուղի մի բնակչի տան բակը։ Հայտնաբերվել է փայտանյութ, որի վերաբերյալ տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Անտառամուտ գյուղի անտառում բենզասղոցով կտրել է 5 կանգուն ծառ և փայտանյութը տեղափոխել է իր տան բակ: Բենզասղոցը վերցվել…
Ապօրինի ծառահատման դեպքեր՝ Տավուշի մարզում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մարտի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգել են Ադամյան փողոցի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Տավուշի մարզի Նավուր գյուղի հանդամասից, բայց համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:…
25 իրավախախտումների արդյունքում շրջակա միջավայրին հասցվել է 4.8 միլիոն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 35 դեպք, որից 25 դեպքով հաշվարկվել է 4.869.378 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 30 դեպք, որից 25-ով հաշվարկվել է…
Տան բակում հայտնաբերվել է շուրջ 3 խմ փայտանյութ և «ԳԱԶ-66» ավտոմեքենա
Մարտի 13-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախաղտումներ հայտնաբերելու նպատակով հերթական շրջագայության ժամանակ, Վահագնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են շուրջ 3 խմ փայտանյութ և «ԳԱԶ-66» ավտոմեքենա: Մեքենայի վարորդը հայտնել է, որ փայտանյութն իրեն է, բայց փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է նաև, որ մարտի 12-ին Վահագնաձոր գյուղի հարակից անտառում…
Ապօրինի ծառահատման կոծկման դեպքը հանգեցրել է պաշտոնազրկման
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության՝ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ գրել է. «Ես՝ Արթուր Բեգլարյանս, 2000 թվականից աշխատել եմ բնապահպանական վերահսկողության ոլորտում, իսկ 2017 թվականից՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչությունում՝ որպես կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ։ Աշխատանքային գործունեության ընթացքում ինձ հայտնի են դարձել Տեսչական մարմնի ղեկավար Վ․…
Լոռու մարզում 2019 թվականին արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք
Լոռու դատախազությունում իրականացվել է ամփոփում, ըստ որի մարզում 2019 թվականին արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ի դեպքում հարուցվել է քրեական գործ,նշենք,որ բնապահպանության ոլորտում իրավախախտումների բացահայտման դրական դինամիկան կապված է քննությունների համակողմանիության ապահովման հարցում դատախազական գործառույթների հետևողականությամբ: Քանի որ 2018թվականին նման բնույթի դեպքերով հարուցվել էր 63 քրեական գործ,այսինքն 49,2 %ով պակաս։ Բարելավել է նաև…
Ապօրինի ծառահատման դեպք՝ Լոռիում
Փետրվարի 24-ին, ժամը 22-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ստուգել են «Ֆորդ Տրանզիտ Կոնեկտ» ավտոմեքենան։ 23-ամյա վարորդը մեքենայի բեռնաթափքում բեռնված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա, ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Վարորդը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, փայտանյութը ձեռք է…







