ծառահատում
Ապօրինի ծառահատում «Սևան» ազգային պարկում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Սևան ազգային պարկից» ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ մի տղամարդ, որ «Օպել» մակնշի մեքենայով է եղել Աստղաձոր գյուղի անտառամերձ հատվածում, ապօրինի հատել է 17 սոճի: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Օպելի» վարորդը եղել է Աստղաձոր գյուղի 46-ամյա բնակիչ: Կասկածվողը նույն օրը, մեքենայով հանդերձ, բերման…
Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով իրականացրած միջոցառման շրջանակներում փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած Արծվաբերդի 53-ամյա բնակիչը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։…
Ապօրինի ծառահատման դեպք Ալավերդիում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տեսանկարահանումն արել է ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներից մեկը։ Բենզասղոցով ծառ հատողը Ալավերդի քաղաքի 27-ամյա բնակիչ է։ Թումանյանի բաժնի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ անտառում ապօրինի ծառ են հատում, ուստի եկել ու փայտահատին, այսպես ասած՝ գործի վրա բռնել էին։ Տարածքում հայտնաբերվել է նաև երիտասարդի կողմից շահագործվող բեռնատար՝ բարձված մի քանի խորանարդ մետր փայտանյութով, որի վերաբերյալ…
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ Սյունիքի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել մոտ երկու ամիս առաջ, պետական ոչ առևտրային մի կազմակերպությունից, սակայն համապատասխան անդորրագիր կամ փայտանյութի օրինականությունը…
Ապօրինի ծառահատում Նոյեմբերյանի անտառտնտեսությունում
Հունվարի 10-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կոթի բնակավայրի վարչական տարածքում շրջագայություն կատարելիս Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մի բնակչի տան բակում հայտնաբերել են 2.30 մ երկարությամբ, տարբեր տրամաչափի սոճի տեսակի ծառի 3 գերան: Տղամարդը հայտնել է, որ գերանները ձեռք է բերել 2019 թ. հոկտեմբերին «Հայանտառ ՊՈԱԿ» Նոյեմբերյանի անտառտնտեսության «Դովեղի» անտառպետության 7-րդ պահաբաժնից, հետագայում մանրացնելու և վառելու…
Ապօրինի ծառահատում «Սևան» ազգային պարկում
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.20-ին, «Սևան» ազգային պարկից ոստիկանության Ճամբարակի բաժին ստացվել է գրություն, որ դեկտեմբերի 6-ի ստուգայցի ժամանակ Դրախտիկ տեղամասում հայտնաբերել են, որ ապօրինի հատել են սոճիներ: Բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 20-ին բաժին են հրավիրվել Սևանի 41-ամյա մի բնակչի։ Նա խոստովանել է, որ դեկտեմբերի սկզբներին նշված տեղամասում ապօրինի հատել է երեք սոճի և…
Բացահայտվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են 6 խմ փայտանյութով բեռնված «Հինո-700» մակնիշի բեռնատար մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող, որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը…
Ապօրինի ծառահատման դեպք՝ Ստեփանակերտում
Դեկտեմբերի 6-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել մայրաքաղաքի բնակչուհի, 1965թ.ծնված Ա. Ս.-ի դիմումն առ այն, որ 2019թ. նոյեմբերի 29-ին աշխատանքից վերադարձել է տուն և տեսել որ իր հողատարածքում անհայտ անձինք հատել են 30 տարեկան ընկուզենի և տանձի ծառերը: Հետագայում իմացել է, որ նշված ծառերը հատել են Ստեփանակերտ քաղաքի բնակչներ՝ 1958թ.ծնված Վ. Ա.-ն…
Ապօրինի ծառահատում՝ «Սևան ազգային պարկից» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Դեկտեմբերի 1-ին հերթական դեպքը ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները բացահայտեցին: Ոստիկանները տեղեկացել էին, որ «Սևան ազգային պարկի» Արտանիշ տեղամասից ապօրինի 4 ծառ են հատել: Համապատասխան միջոցառումների շնորհիվ ժամեր անց իրավապահները տեղեկություններ ստացան, որ ծառերը հնարավոր է հատած լինի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 67-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 19.30-ի…
Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների կանխման ու բացահայտման նպատակով, ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ հենց Ճամբարակում հայտնաբերելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա՝ 2.5 խորանարդ մետրից ավելի փայտանյութով բարձված։ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 25-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները…
Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել փայտանյութով։ Տղամարդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հրավիրվել է բաժին և հայտնել է, որ ժամը 7-ի սահմաններում Փամբակ գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է 1 կանգուն ծառ և փայտանյութը…
Ապօրինի ծառահատման դեպք Գուգարքում
Նոյեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղի վարչական տարածքում Գուգարքի ոստիկանները ստուգման են ենթարկվել «Օպել Վեկտրա» մակնիշի մի մեքենա՝ բեռնված մոտ մեկ խմ փայտանյութով: Վարորդը՝ Սարամեջ գյուղի 48-ամյա բնակիչը, փայտանյութի ձեռքբերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե նույն օրը Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է երեք կանգուն ծառ և…
Կոռուպցիոն չարաշահումներ՝ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից
Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման և այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը: 2019թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթյա տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ և…









