ծառատունկ
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել շուրջ 7500 ծառ
Մեղրիին հարակից տարածքում նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծառատունկ՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ծրագրի շրջանակում 1.5 հեկտար տարածքում կապալառու կազմակերպությունը նախատեսում է տնկել շուրջ 7500 ծառ։ Տնկվող…
Երևանի 20 հեկտար տնկարանը կխթանի քաղաքային կանաչապատումը
Երևանի քաղաքապետարանը նշանակալի քայլ է կատարել քաղաքային կանաչապատման ոլորտում՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակներում ընդլայնելով տնկարանը՝ 2 հա-ից հասցնելով 20 հա։ Ծրագրի շրջանակներում տարածքը մաքրվել է քարերից, տատասկներից և հին տնկարանից մնացած անպիտան նյութերից, ինչը թույլ է տալիս ստեղծել բարձրորակ հիմք ապագա ծառատնկման համար։ Այս պահին նոր տարածքում տնկվում է շուրջ 15 հազար…
Ծառատունկ Երևանի կենդանաբանական այգում
Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ Երևանի կենդանաբանական այգում ծառատունկ է արվել: Տարածքը համալրվել է 350 ծառով: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
Գյումրու անտառտնտեսությունում իրականացվում է ծառատունկի նախապատրաստական աշխատանքներ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ Գյումրու անտառտնտեսությունում իրականացվում է աշնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքներ։
Բարեգործական ծառատունկ Կողբում` ի աջակցություն Թումո կենտրոնի կառուցմանը
Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի 7-ամյակին նվիրված արեգործական ծառատունկը, որից ստացված հասույթն ուղղվելու է համայնքում Թումո ստեղծարար կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։ Դեռ անցյալ տարի Հիմնադրամը ստեղծել էր հատուկ հարթակ, որտեղ Թումոյի կառուցմանը նվիրատվություն կատարել ցանկացողները ամրագրել էին իրենց անվանական ծառերը՝ նախընտրած տեսակի, քանակի և արժողության։ Արդյունքում՝ «Զիկատար» պետական արգելավայրի ավելի…
ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները Դիլիջան ազգային պարկում ծառատունկ են արել
Երկիր մոլորակի օրվա առթիվ ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են «Դիլիջան» ազգային պարկ՝ մասնակցելու «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի հովանու ներքո անցկացվող աշխատաժողովին, որը դիտարկում էր բնապահպանական նշանակության աշխատանքներին կամավորների ներգրավման հարցերը։ Նրանք նաև այցելել են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն», ապա մասնակցել ծառատունկի, հայտնում են ՇՄ նախարարությունից:
Հայաստանում համապետական ծառատունկ է, այսօր նախատեսվում է 360,000 ծառ տնկել
Մեկնարկել է համապետական ծառատունկը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ իրականացնել: Շրջակա միջավայր նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկի ընթացքում միայն այսօր նախատեսվում է ամբողջ երկրում 360,000 ծառ տնկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համապետական ծառատունկի…
Երևանի քաղաքապետարանը ապրիլի 25-ին հրավիրում է ծառատունկի
Ապրիլի 25-ին, համապետական ծառատունկի շրջանակներում Երևան քաղաքում նախատեսվում է տնկել 25000 տնկի: Հրազդանի կիրճում (Մանկական երկաթուղու մուտք): Աջափնյակ վարչական շրջան, Սիլիկյան թաղամաս, 9-րդ փողոցի վերջնամասի կանաչ գոտում:
Կողբի դպրոցականները ծառատունկի են մասնակցել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կողբի գեղարվեստական դպրոցի դպրոցական անտառպետության անդամները «Զիկատար» անտառի ուսուցման կենտրոնում մասնակցել են ծառատունկի։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նման միջոցառումները նպաստում են ինչպես դպրոցականների շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, այնպես էլ՝ բնագիտական ոլորտի զարգացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
Գեղարքունիքի մարզում տնկվել է 10 հազար ծառ, հիմնականում՝ բարդի և սոճի
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սևան Ազգային պարկ» -ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքներ: Սևանում նախարարը խոսեց…
Սահմանամերձ Որոտանում ծառատունկ է իրականացվել
Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: Ծառատունկն իրականացվել է գորիսեցի Մհեր Տատինցյանի նախաձեռնությամբ։ Ծառ տնկելը նշանակում է, որ հաստատում ենք` մենք մեր հողի տերն ենք, այստեղ ապրել ենք, ապրելու ենք և հզորանալու։ «Քանի կա հայի պայքարող ոգին՝ մենք կանք, կլինենք ու…
Եռաբլուր պանթեոնի տարածքում 250 բարդի է տնկվել
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մեկնարկել է գարնանային ծառատունկը։ «Եռաբլուր» պանթեոնի տարածքում համայնքը, Armenia Tree Project-ի աջակցությամբ, 250 բարդի է տնկել։ Տարածքում ծառատունկը շարունակվելու է։ Գարնանային տունկի ընթացքում քաղաքում ընդհանուր շուրջ 5000 ծառ կտնկվի։
Ավելի քան 6000 ծառ է տնկվել ի հիշատակ ընկած հերոսների
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հավատարիմ մնալով իր գաղափարներին, նոյեմբեր ամսվա ընթացքում ձեռնարկել և իրականացրել է ծառատունկ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։ Այս ընթացքում FPWC կողմից ավելի քան 6000 ծառ է տնկվել Վայոց Ձորի և Արարատի մարզերում։ Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ Ուրցաձորի,…
Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու. քաղաքապետը շրջայց է կատարել կանաչ տարածքներում
«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու». քաղաքապետ Հայկ Մարությանը շրջայց է կատարել մայրաքաղաքի կանաչ տարածքներում, հետևել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատանքին: Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է արդեն իսկ կատարված աշխատանքներին, ինչպես նաև ոլորտում ներկայումս առկա խնդիրներին: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/956255448223895














