ԾԻԳ
«Կրթական ծրագրերի կենտրոն»-ը հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ
ՀՀ ԿԳՄՍ պաշտոնական կայքից տեղեկացնում են․ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, նախորդ մրցույթների արդյունքում խորհրդատուների թիմի մասնակի ձևավորմամբ պայմանավորված, հայտարարում է խորհրդատուների ընտրության նոր մրցույթ` ներքոհիշյալ բնագավառների հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով: Հասարակություն, հասարակական գիտություններ Օտար լեզուներ Օտար լեզուներ Տեխնոլոգիա Գրականություն Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող)…
Երկարաձգվել են հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման խորհրդատուների ընտրության ժամկետները
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 24-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարել էր ընտրության մրցույթ` 28 տեղական խորհրդատուների համար: Ընտրված խորհրդատուները պետք է ընդգրկվեին «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ», «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» աշխատանքային խմբերում: Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի…
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է իրացման գոտիների բնակիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 14-ին ընդունել է Երևանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին: Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ պարբերաբար հանդիպում է իրացված գոտիների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրներն ու առաջարկները: Նշվել է, որ հանդիպումների նպատակն է մինչ թեմայի շրջանակում խորհրդարանական լսումների անցկացումը բազմակողմանի քննարկել բոլոր առանցքային հարցերը, հասկանալ նաև օրենսդրական կարգավորում պահանջող…
ԱԺ-ն Քննիչ հանձնաժողով ստեղծեց ջրօգտագործման ոլորտում ուսումնասիրություններ անելու համար
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի պահանջով ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ՀՀ Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունն Արարատի և Արմավիրի մարզերում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն մայիսի 31-ին խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց, որ Քննիչ հանձնաժողովի կազմը, դրա թիվը սահմանող նախագիծը կքննարկվի հունիսի 18-ին գումարվելիք ԱԺ հերթական նիստում:
Ձեր ղեկավարած նախկին կառույցն արդյունավետ չի եղել. Անի Սամսոնյան
«Պարո՛ն Գևորգյան, Դուք այնքան տպավորիչ եք խոսում, որ իսկապես Ձեզ ուզում ենք տեսնել այդ պաշտոնում, բայց Դուք մոռանում եք, որ մինչև այս ամբիոնի մոտ գալը, ներկայանալը, Դուք զբաղեցրել եք և ունեցել եք որոշակի պատասխանատվություն, ունեցել եք որոշակի անցած ճանապարհ, որը մարդիկ ուսումնասիրում են, և ըստ այդմ են գնահատում՝ արդյո՞ք Դուք համապատասխանում եք այս պաշտոնին, թե՞…
Այն պաշտոնյաները, որ հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող իրերը հավաքեն. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը և ընդգծեց, որ 2019 թվականի բյուջեի հայտերի քննարկման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել: «Հիմա ես նորից վերադառնալու եմ այդ թեմային, և վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, և ամեն անգամ, երբ…






