կաթ
Առողջ սննդի օգտագործումը, ակտիվ կենսակերպի պահպանումը և լավ սոցիալական կյանքը հիմնական միջոցներն են տարիքի հետ դեմենցիայի դեմ պայքարելու համար։ Ֆիզիկական և մտավոր գործունեությունը, ինչպիսիք են ֆիզիկական վարժությունները, ընտանիքի և ընկերների հետ շփումը, կարող են պոտենցիալ նվազեցնել թուլամտության վտանգը: Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ակտիվորեն զբաղվում են ֆիզիկական վարժություններով, դեմենցիայի զարգացման ռիսկը 35% ով…
Կաթի օգտակարությունը հայտնի է դեռևս անհիշելի ժամանակներից: Ավելի քան 10 հազար տարի կաթը ներառված է մարդու սննդակարգում: Եգիպտոսի բժիշկները 3 հազարամյակ առաջ կաթն օգտագործել են սրտի, երիկամների և ստամոքսի հիվանդությունների բուժման նպատակով և տարբեր բնույթի թունավորումների դեպքում: 20-րդ դարի սկզբում էլ ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ կաթն իջեցնում է ճնշումը: Կաթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ…
Սննդառության խանգարումների հարցով հոգեբան, սննդաբան Զոյա Բոգդանովա Москвой 24-ի հետ զրույցում խորհուրդ է տվել տաք կաթ խմել քնելուց առաջ: Ըստ մասնագետի՝ այն կապահովի հանգիստ քունը։ Մթերքը բարելավում է քնի որակը, ինչպես նաև նպաստում է օրգանիզմում երջանկության հորմոնների արտադրմանը։ «Մեկ բաժակ տաք կաթը քնելուց առաջ կարող է հանգստացնել նյարդային համակարգը, և 15 րոպեից քնելու ցանկություն կունենաք»,-…
Հուլիսի 29-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը հայտնում է, որ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամաս (գ. Բանդիվան) և պարզել, որ այստեղ վերացվել են պետական վերահսկողության՝ ստուգման, ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները, ապահովվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում: Պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ են գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։ Անձնակազմը չի պահպանել անձնական հիգիենայի կանոնները և…
Խնդիր կա, որ կաթ արտադրողները այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից ու պրակտիկայից: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին՝ կռավարության նիստի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել: Ամենակարևոր խնդիրը ստացված կաթի պահպանման պայմաններն են ու ջերմաստիճանը, որովհետև արդյունաբերության համար անհրաժեշտ կաթը…
Վրաստանի կաթ և կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կախաբեր Կոնիաշվիլիի խոսքով, Վրաստանում կաթնամթերքի գներն ավելացել են, որի պատճառը համաշխարհային շուկայում կաթի փոշու գնի բարձրացումն ու լարիի արժեզրկումն է: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: Կոնիաշվիլին հայտարարել է, որ վրացական շուկայում կաթի դեֆիցիտի խնդիր կա, հետևաբար, երկիրը կաթի փոշի է ներկրում, իսկ լարիի արժեզրկումից ելնելով՝ այս…
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,456.4 հազար լիտր կաթ, որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 39.2%-ով։ Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 7.1%-ով և կազմել 10,441 տոննա, մածունի արտադրությունն աճել է 36․7%-ով և կազմել 4,872.5 տոննա, թթվասերի արտադրությունը աճել է 32.9%-ով և կազմել 3,180.4 տոննա, կաթնաշոռի արտադրությունը…
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: Տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը,…