Կակա
Վինիսիուսը գերազանցեց Կակայի տարիքային ռեկորդը
Երեկ «Ռեալը» կարողացավ 3-1 հաշվով տանը հաղթել «Լիվերպուլին»։ Այդ հաղթանակի կերտողներից մեկը մադրիդյան ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն էր, ով դուբլ գրանցեց խաղում։ Այս ցուցանիշով նա գերազանցեց մեկ այլ լեգենդար բրազիլացու՝ Կակային։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Վինիսիսուսը դարձավ ամենաերիտասարդ բրազիլացին (20 տարեկան և 268 օրական), ով Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում կարողացել է…
Հաղթելով ճակատագրին. Ինչպե՞ս հավատքը փոխեց Կակայի կյանքը
Ռիկարդո Իզեկսո Դոս Սանթոս Լեյտեն, նույն ինքը Կական՝ ապրիլի 22-ին նշեց ծննդյան 38-րդ տարեդարձը: Համաշխարհային ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկի կյանքն ու ֆուտբոլային կարիերան հարուստ էին հետաքրքիր իրադարձություններով: VAR-ի հերթական թողարկմանը խոսում ենք Կակայի ոչ թե կարիերայի նվաճումների կամ գոլերի ՝ այլ կյանքի և անցած ճանապարհի մասին:
Երբեք չեմ զղջացել, որ ավարտել եմ ֆուտբոլիստի կարիերան․ Կակա
Հրաշալի է տեսնել, թե ինչ մոտիվացված է Իբրան: Այս մասին ասել է Իտալական «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Կական խոսելով Իբրահիմովիչի մասին։ Անդրադառնալով նաև Պակետային, նա ասել է. «Անձամբ ես երբեք չեմ զղջացել, որ ավարտել եմ ֆուտբոլիստի կարիերան: Ինչ վերաբերում է Պակետային, ապա նա պետք է վստահություն ձեռք բերի: Նախորդ տարվա մեկնարկը նրա համար շատ լավ ստացվեց,…
Կարծում եմ՝ Նեյմարը կարող է կրկնել իմ նվաճումն այս տարի․ Կակա
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը կարող է այս տարի արժանանալ «Ոսկե Գնդակ» մրցանակին: Այս մասին ասել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական։ «Արդյոք կկարողանա՞ Նեյմարը կրկնել իմ նվաճումն այս տարի. այո, կարծում եմ՝ կարող է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, դրանում ոչ մի կասկած չկա: Այն, ինչ հիմա նրան պետք է, թիմային տիտղոսներ նվաճելն ու այս…
Կին մրցավարը դեղին քարտ է ցույց տվել Կակային՝ նրա հետ նկարվելու համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսրայելի եւ Բրազիլիայի լեգենդար վետերանների ընկերական խաղում տեղի է ունեցել մի զվարճալի իրադարձություն։ Կին մրցավարն բրազիլացիների կիսապաշտպան Կակային առանց պատճառի դեղին քարտ է ցույց տվել: Ապա, մոտենալով նրան, գրպանից հանել է բջջային հեռախոսը և սելֆի արել ֆուտբոլիստի հետ: Խաղն ավարտվել է 4:2 հաշվով՝ Բրազիլիայի հաղթանակով: Կական նույնպես դարձել է գոլի հեղինակ։ https://youtu.be/YeaNqZDDqsg?t=162
Ազարը Իսպանիայում իրեն ավելի լավ կդրսևորի, քան Անգլիայում. Կակա
Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է հաջողության հասնել «Արքայական ակումբում»։ Այս մասին կարծիք է հայտնել «Ռեալի» նախկին խաղացող Կական։ «Նա շատ լավն է, Իսպանիայում ավելի շատ տարածություն կունենա, քան Անգլիայում։ Նա իրեն ցույց տալու շանս կունենա, երբ ադապտացվի Իսպանիայի ֆուտբոլին։ Շատ կախարդանքներ կտեսնենք Ազարից։ Կարծում եմ՝ մեր բախտը բերել է, որ կարողացել ենք հետևել՝ ինչպես…
Կցանկանայի պաշտոն ստանալ Միլանում․ Կակա
Կական խոսել է իր ապագայի ծրագրերի մասին: «Շուտով ես կվերադառնամ ֆուտբոլ: Հնարավոր է՝ ակումբի մարզական տնօրեն դառնամ: Օգոստոսին կավարտեմ մարզական մենեջմենթի դասընթացը և այդ ժամանակ կկողմնորոշվեմ, թե ինչ եմ անելու: Շատ կցանկանայի պաշտոն ստանալ «Միլան»-ում: Այն մեծագույն ակումբ է, որտեղ մի ժամանակ հանդես եմ եկել»,- Կակայի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը: Հիշեցնենք, որ Կական «Միլանի» կազմում…







