կամերային նվագախումբ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային փառատոնի
Հայաստանի պետական կամերային նվագախումբը Մոսկվայում կմասնակցի Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին, որն անցկացվելու է մայիսի 17-ից 20-ը: Նվագախումբը դիրիժոր Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ մայիսի 18-ին Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես կգա համերգով՝ կատարելով հայ և օտարազգի հանրահայտ հեղինակների ստեղծագործություններ: Մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ասաց՝ 2022-ին փառատոնն անցկացվում է…
Կամերային նվագախումբը Ցեղասպանության զոհերի հիշատակին համերգ կնվիրի
Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայանա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով։ համերգը տեղի կունենա ապրիլի 23-ին Never Forget խորագրով,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա դիրիժոր Լյուք Բաղդասարյանի (Շվեյցարիա) ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններն են։ Ամեն տարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը տարբեր նախաձեռնություններով իր…
Կամերային նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա մեծ ճանաչում վայելող դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը։ Արմենպրեսի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կհնչեն Էդուարդ Հայրապետյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Ալան Չիրկոպը։ Օվչիննիկովը ելույթ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի,…
Կամերային նվագախումբը մեկ հարթակում կհնչեցնի հայ և օտարազգի հռչակավոր կոմպոզիտորների գործեր
Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ մեկ համերգային ծրագրի շրջանակում կկատարի Անտոնիո Վիվալդիի, Արամ Խաչատրյանի, Յոհան Շտրաուսի, Սերգեյ Պրոկոֆևի, Ժորժ Բիզեի ստեղծագործությունները: Հայաստանի պետական կամերային նվագախումբ և չորս դաշնամուր» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգի մենակատարներն են դաշնակահարներ Էլիան Ռեյեսը՝ Բելգիայից, Քեյ Սաոթոմէն՝ Ճապոնիայից, Լող…
«Իտալական մոտիվներ» խորագրով համերգ կամերային երաժշտության տանը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպեց «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ: Միջոցառմանը հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնատար այրեր, արվեստագետներ: Միջոցառումն անցավ Կամերայինի տաք և հյուրընկալ լեփ-լեցուն…
Կամերային նվագախումբը հանդես կգա «Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով
Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա«Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով: Փոխանցում է 168.am-ը: Համերգային երեկոյին նվագախումբը ելույթ կունենա ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը(երգեհոն): Համերգի ընթացքում կներկայացվեն Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպվածգիշեր», Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Առնոլդ Շյոնբերգը ստեղծել է «Պայծառակերպված գիշեր»-ը 1899 թվականին: Այն ստեղծվել է ընդամենը երեք շաբաթում և կոմպոզիտորի վաղ շրջանի ամենակարևոր ստեղծագործությունն է: Շյոնբերգը ոգեշնչվել է Ռիխարդ Դեմելի համանուն պոեմից: Պոեմի հերոսները…