կայսր
Արմեն Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Ճապոնիայի կայսրի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ: Այն կայացել է Ճապոնիայի կայսերական պալատում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Սարգսյանը շնորհավորել է կայսրին և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար: «Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին,…
Ճապոնիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել կայսր Նարուհիտոյին
Ապրիլի 12-ին Ճապոնիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Կայսր Նարուհիտոն շնորհավորել է Արեգ Հովհաննիսյանին Ճապոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-ճապոնական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Դեսպան Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր…
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ճապոնիայի կայսերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները կշարունակեն խորանալ և ընդլայնվել: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և հաջողություն,…
Ճապոնիայի կայսրը վերջին ծեսը կանի գահ բարձրանալուց առաջ
Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն նոյեմբերի 14-ին սկսել է Աստվածներին ընծաների մեծ մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինն է ծեսերի հերթագայության մեջ, որոնք կապված են նրա գահ բարձրանալու հետ: Ինչպես հայտնել է Կայսերական պալատի վարչությունը, արարողությունը կավարտվի տեղի ժամանակով նոյեմբերի 15-ի մոտավորապես 03:00-ին: Արաողությանը 670 հյուր է եկել, ներառյալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և նրա կաբինետի անդամները,…
Նախագահ Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը
Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 19-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը: Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ…
Նախագահ Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը
Ճապոնիան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը: «Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է հեռագրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական…
Ավարտվեց Թրամփի այցը Ճապոնիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 28-ին ավարտեց պետական այցը Ճապոնիա և հեռացավ երկրից։ Ամերիկյան ղեկավարի թռիչքը ուղիղ եթերով ցուցադրել են ճապոնական ազգային հեռուստաալիքները։ Երեքշաբթի Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ այցելել է ճապոնական ՌԾՈւ ամենամեծ նավերից մեկը՝ ուղղաթիռակիր «Կագա» նավ Յոկոսուկա բազայում, Տոկիոյի ծոցում։ Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ Վաշինգտոնի և Տոկիոյի ռազմական միությունն…
Ճապոնացիների մեծ մասը պաշտպանում է կայսրի խորհրդանշական դերը
Ճապոնիայի պետական համակարգում կայսեր խորհրդանշական դերը պաշտպանում է երկրի բնակչության 74 տոկոսը: Դա են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք Սահմանադրության օրվա կապակցությամբ մայիսի 3-ին հրապարակել է «Մայնիտի» թերթը: Հարցումն ապրիլի 13-ին և 14-ին անցկացվել է ամբողջ երկրում, սակայն դրա արդյունքները միայն այժմ են հրապարակվել: Ճապոնիայում միապետության համակարգը վերացնելու օգտին հանդես է եկել երկրի բնակչության…
Ճապոնիան նոր կայսր ունի
Ճապոնիայի նոր կայսրն է դարձել Նարուհիտոն: Նրա թագադրման արարողությունն ավարտվել է Տոկիոյում` կայսերական պալատում: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ արարողություն էր տեղի ունեցել, որի ժամանակ գահը լքել էր կայսր Ակիհիտոն: Կեսգիշերին ավարտվել է նրա կառավարման Հեյսեյ դարաշրջանը, և սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, որը նշանակում է «գեղեցկություն և ներդաշնակություն»: Մայիսի 1-ին «Սեյդեն Մացու-նոմա» դահլիճում անցկացվող…
Ճապոնիայի կայսրը հրաժեշտի և երախտագիտության ուղերձ է հղել ազգին
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը հրաժեշտի և երախտագիտության ուղերձ է հղել ազգին: Գահից Ակիհիտո կայսեր հրաժարման արարողությունն ընթանում է Տոկիոյում՝ «Սեյդեն Մացու-նո-մա» կայսերական պալատի դահլիճում: Երկրի բոլոր հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակում են իրականացնում պալատից։ «Այսօր ես՝ որպես կայսր, ավարտում եմ իմ ծառայությունը: Շնորհակալ եմ ժողովրդին այն խոսքերի համար, որոնք նրա անունից հնչեցրեց վարչապետ Սինձո Աբեն: Ես երջանիկ եմ,…
Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես հայտարարեց կայսրի` գահից հրաժարվելու մասին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 30-ին պաշտոնապես հայտարարել է գահից Ակիհիտո կայսեր հրաժարման մասին: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը NHK հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ընթերցել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։ «Նորին մեծությունը, հատուկ օրենքի դրույթներին համապատասխան, այսօր վայր է դնում իր լիազորությունները»,-նշվում է փաստաթղթում: Վարչապետն այդ կապակցությամբ ժողովրդի անունից…
Ճապոնիայի կայսրը վերջին անգամ է ներկայացել հանրությանը գահից հրաժարվելուց առաջ
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը և Միտիկո կայսրուհին ուրբաթ վերջին անգամ են պաշտոնապես դուրս եկել հանրության առաջ որպես թագավորող զույգ՝ նախքան ապրիլի 30-ին գահից միապետի հրաժարականը: Նրանք մասնակցել են շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստների և գիտնականների՝ Տոկիոյում կայացած պարգեւատրման արարողությանը, որոնք լուրջ արդյունքների են հասել կենդանի բնության ուսումնասիրման բնագավառում: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, այժմ 85-ամյա կայսրը և…
Շունն ու խոզը միասին պատուհան են լվացել
Ճապոնիայում 2018 և 2019 թվականի խորհրդանիշները հանդիպել են: Նրանք միասին լվացել են հյուրանոցներից մեկի պատուհանները: Մաքրության ոլորտի մասնագետները պատահական չեն հագել շան և խոզի զգեստներ. նրանց համար դա հատուկ արարողակարգ է: Ճապոնացիների համար 2019 թվականը պատմական է. ապրիլի 30-ին ավարտվելու է Հեյսեյ դարաշրջանը, որին հետևելու է նոր կայսրի կառավարման ժամկետի մեկնարկը:












