fbpx
Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ճապոնիայի կայսերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները կշարունակեն խորանալ և ընդլայնվել:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ