կանանց տոն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանաց միջազգային օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ Շիրակի մարզում մեկ շաբաթում ծնվել է 35 երեխա «Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։ Հատկապես այս օրը մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք լցվում…
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ։ Ուղերձը ներկայացրել է նախագահի պաշտոնական կայքը։ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Կանանց տոնի առթիվ: Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը: Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո,…
Մարտի 8-ը համարվում է Կանանց միջազգային օրը, որի սկզբնական անվանումը եղել է Աշխատավոր կանանց միջազգային օր։ Այս օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։ Կանանց միջազգային օրվա սկիզբը դրվել է 1910 թվականին, երբ գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը՝ Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Հետագայում՝ 1917 թվականին, Խորհրդային…
Մարտի 8-ին Հնդկաստանում կանանց համար անվճար են բոլոր թանգարանների և պատմական հուշարձանների մուտքը: Այս մասին հայտնում է Հնդկաստանի զբոսաշրջության նախարար Պրահլադ Սինգխ Փաթելը: Նա իր Twitter-ում գրել է այս մասին և կցել համապատասխան փաստաթուղթը: «Հնդկաստանի հնագիտական ծառայության պահպանության ներքո գտնվող հուշարձանների մուտքը կլինի անվճար բոլոր տեղաբնակ և օտարերկրյա կանանց համար»,-նշված է գրության մեջ:
Azat TV մեդիանախաձեռնությունը սրտանց շնորհավորում է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Բոլորին մաղթում ենք սեր, երջանկություն և ներդաշնակություն։ Հիշեցնենք, որ այս տոնական օրվա հիմնական խորհուրդը կանանց իրավունքների պաշտպանությունն է։ 1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Այդ…
Մարտի 7-ին՝ Կանանց միջազգային տոն օրվան ընդառաջ, ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները առանձնահատուկ ուշադրության են արժանացել ՊԲ հրամանատարության ու Արցախի ազատամարտիկների միության կողմից: Կարևորելով գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների դերակատարումը զորքերի կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանն ու Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը համոզմունք են հայտնել,…
Այսօր ապրիլի 7-ն է։ Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: Տոնի օրը ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից՝ փոխարինելով մարտի 8-ի տոնին, որը հետո տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենքով, կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Օրը պատահական չէ ընտրված։ Տոնի խորհուրդը…