կանեփ
Սարի թաղում հայտնաբերվել է կանեփի 714 բույս
Օգոստոսի 23-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով` Սարի թաղի բնակիչներից մեկի տան հարակից այգուց զննությամբ հայտնաբերել են կանեփի 714 բույս: Հայտնաբերված առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները…
Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն վարչության, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Սարի թաղի տներից մեկի բակից հայտնաբերել են կանեփի 6 բույս: Ըստ տանտիրոջ հայտարարության՝ դրանք իրենն են, աճեցրել է իր անձնական օգտագործման համար: Նա ներկայացրել է նաև 33 գրամ քաշով կանեփանման չորացված զանգված:…
Երևանում մեծ քանակի կանեփ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 12-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ հայտնաբերեցին մեծ քանակի կանեփի բույսեր: Երևանի Խորենացու փողոցի տներից մեկի բակից հայտնաբերվեց կանեփի 351 բույս և 3400…
Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 5-ից հանրապետությունում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Օգոստոսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 11.167.2 կգ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ 51 հողամասից հայտնաբերվել է կանեփի 26.256 բույս: Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 905փամփուշտ, 12 նռնակ, նռնակի 10 պայթուցիչ, 9 ատրճանակ, 1 հրազեն,…
Ոսկեհատում կանեփի տնկիներ ու չորացված զանգված է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննություն են կատարել Ոսկեհատ գյուղում ապրող 45-ամյա մի տղամարդու հողամասում՝ հայտնաբերելով մշակումն արգելված կանեփի տնկիներ։ Դրանք առգրավվել են՝ փորձաքննության ուղարկելու համար։ Վաղարշապատի ոստիկանները տարածքում հայտնաբերել են նաև մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ թղթով փաթեթավորված։ Պարզվել է, որ այն պատկանում է 34-ամյա մի…
Բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել
Հուլիսի 25-ին, ժամը 17.30-ին, Վաղարշապատի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննություն են կատարել Դանղյան փողոցի բնակիչ, 57-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասում: Հայտնաբերվել է մշակումն արգելված կանեփի 58 կանաչ բույս: Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ կանեփն ինքն է աճեցրել՝ իր օգտագործման համար: Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Այս…
Հողամասի զննությամբ հայտնաբերվել է կանեփի հինգ տնկի
Հուլիսի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ ստացան, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչներից մեկը կանեփի բույսեր է աճեցնում։ Տնամերձ հողամասի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին կանեփի հինգ տնկի, ինչպես և կանեփի չորացված-մանրացված յուրահատուկ հոտով զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։…
Արմավիր գյուղում կանեփի բույսեր են հայտնաբերել
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում հուլիսի 16-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ստացած տեղեկություններն իրացնելիս, զննություն են կատարել Արմավիր գյուղի 51-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում, որտեղից հայտնաբերել են մշակումն արգելված թմրամիջոց պարունակող կանեփի 25 բույս: Ըստ սեփականատիրոջ հայտարարության՝ հայտնաբերված բույսերն աճեցրել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Նախապատրաստվում են…
Էջմիածնի բնակիչներից մեկի բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։ Տեղեկությունների հիման վրա հուլիսի 11-ին ոստիկանները զննություն կատարեցին բակում՝ հայտնաբերելով կանեփի բույսի 10-ից ավելի տնկի, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Տանտիրոջ հայտնածով՝ բույսերն իրենն են, մշակել է իր օգտագործման համար։…
Քաղաքացին անձնական օգտագործման համար կանեփ էր քաղել ճանապարհից
Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Սևանի փողոցից բերման են ենթարկել Նոր Խարբերդի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ: Նա ավտոմեքենայից ոստիկաններին է ներկայացրել շուրջ 110 գրամ ընդանուր քաշով, կանեփանման զանգվածով 3 փաթեթ: Երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ կանեփը քաղել…
Մուշի ոստիկանները զննությամբ հայտնաբերել են կանեփի 68 թուփ
Հուլիսի 5-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 31-ամյա մի տղամարդ պահում և օգտագործում է «Մարիխուաննա» տեսակի թմրանյութ, նաև իր տան բակում կանեփ է աճեցնում: Նույն օրը, ժամը 10.00-ին, տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է տարբեր երկարության կանեփի մշակված բույսի 68 թուփ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի ցողուններ են…
Ոստիկանները հողամասում կանեփի 67 բույս են հայտանբերել
Օրեր առաջ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վահրամ Փափազյան փողոցի բնակիչ, 61-ամյա տղամարդն իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ տեղեկությունը ճշտելու ուղղությամբ: Հուլիսի երեքն արդեն կոնկրետ գործողության օրն էր: Զննություն է կատարվել տղամարդու հողամասում, որտեղից հայտնաբերվել է 60-ից 160 սմ երկարությամբ կանեփի 67 բույս: Եվս 15…
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի աճեցրած կանեփի բույսեր
Հունիսի 13-ին ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Լուկաշին գյուղի 55-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Մեկնած օպերատիվ խումբը հողամասի զննությամբ անասնագոմի հարակից տարածքից հայտնաբերել է 11 հատ մշակված, խնամված կանեփանման բույս: Նա հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի բույս է, որը ցանել և մշակել է իր օգտագործման համար: Տղամարդը ներկայացել է…










