կանխարգելում
24 ժամով կասեցվել է 90 տնտեսվարողների գործունեությունը. ՀՀ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պարետի որոշմամբ կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը: «ՀՀ պարետի թիվ 70 որոշմամբ՝ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում եւ մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք։ Սահմանափակման…
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Արման Խաչատրյանը նշել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուս է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: «Տեղեկացնեմ, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, ցավոք, կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: Անմիջապես կապ է…
ՊԵԿ-ը ստեղծել է քարտերի միջոցով հարկերն վճարելու էլեկտրոնային հնարավորություն
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ Այսուհետ տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով: Կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկ վճարողները ողջ գործընթացը՝ հաշվետվություն ներկայացնելուց մինչև հարկերի վճարում, կարող են իրականացնել առանց…
Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը ավարտվել է
Թուրքիայում այսօր` մայիսի 7-ին կորոնավիրուսով վարակաման 2,253 նոր դեպք է արձանագրվել: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսի հետևանքով 64 մարդ է մահացել, իսկ կորոնավիրուսից զոհերի ընդհանուր թիվը հասել է 3584-ի: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը վերահսկողության տակ է առնվել: Նախարարը նշել է, որ երկրում ավարտվել է կորոնավիրուսի…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 102 նոր դեպք և 50 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում…
Արցախի ՊԲ-ին տրամադրվել են կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստեր
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ հերթական բարեգործական նախաձեռնությունը ապրիլի 24-ին ՊԲ-ին են հանձնվել մեծաքանակ քարշակվող և ինքնագնաց ախտահանող սարքավորումներ, ախտահանիչ նյութեր ու պաշտպանիչ հանդերձանք, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստեր։ «Հերթական բարեգործական նախաձեռնությունը՝ ուղղված ՊԲ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու ծրագրին: Բարեգործական հերթական ծրագրի հեղինակները ՊԲ-ի հետ այս ոլորտում,…
Արցախում ախտահանման աշխատանքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել: Շտաբը հայտնում է, որ Արցախում ախտահանիչ միջոցառումները շարունակվում են և կրելու են շարունակական բնույթ: Նրանք մասնավորապես գրել են. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել…
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառում
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման այս միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք` 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ, իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։ Միջոցառման շահառուներին կտրամադրվի մինչև 136 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն, որի հստակ չափը կախված է տնտեսվարողի՝ 2020թ-ի առաջին եռամսյակի շրջանառության ծավալից։ 2020թ-ից…
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումներ
ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված իրավիճակը մեղմելու համար ձեռնարկել է մի շարք միջոցառումներ: Ստորև կարող եք ծանոթանալ կառավարության կողմից ստեղծված 7-րդ և 8-րդ և 9-րդ միջոցառումներին ամբողջ մանրամասնություններով: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառու է բժշկական կազմակերպություններում հաշվառված և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ (ներառյալ) առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի քան 34…
Արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը․ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է այս օրերին ընտանիքում բռնության դեպքերին՝ նշելով, որ աշխատակազմում ստեղծել է այդ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: «Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Այս օրերին…
Կորոնավիրուսի կանխարգելման ու հաղթահարման ֆոնդին փոխանցվել է մոտ 960 մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 14.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 959,997,905,7 դրամ։ Նշվում է, որ մուտքերի ընդհանուր քանակը կազմել է 3678: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Շենգենյան գոտու սահմանները հնարավոր է` փակ մնան մինչև սեպտեմբեր
Առևտրային միությունների ներկայացուցիչները տեսակոնֆերանս են ունեցել, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ԵՄ Շենգենյան գոտին կարող է փակ մնալ մինչև սեպտեմբեր: Նախագահը տեղեկացրել է, որ այդ տարբերակը դիտարկվում է Շենգենյան գոտու անդամ երկրների հետ: Հիմնական պատճառը նման որոշում կայացնելու այն է, որ կորոնավիրուսի պանդեմիան տարբեր երկրների վրա տարբեր ազդեցություն…
COVID-19-ի կանխարգելման համար հաշվերահամարին փոխանցվել է 886․996․095 դրամ
ՀՀ Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 10.04.20թ. ժամը 17:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 886․996․095 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3382։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքներ՝ Ասկերանում
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները: Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին: Ախտահանիչ նյութերի օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի կողմից համայնքների ղեկավարներին տրվել է մեթոդական ուղեցույց: «Խաչենշին»…













