կանխարգելում
Կորոնավիրուսի դեմ միջոցառումների համար ՀՀ ԱՆ-ն ծախսել է մոտ 9,4 մլրդ դրամ
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ…
ԱՀ-ում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ
Արցախի Հանրապետությունում COVID-19 վարակի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեից 2020 թվականի հուլիսի 31-ի դրությամբ հատկացվել է գրեթե 1,517 մլրդ դրամ, այդ թվում՝ – բժշկական պարագաների և ախտահանման աշխատանքների իրականացման համար` 949.1 մլն. դրամ, – մեկուսացման և սննդի կազմակերպման նպատակով՝ 69.2 մլն. դրամ, – սոցիալական հետևանքների չեզոքացման նպատակով ՝ 398.5 մլն.…
Մենք բոլորս հույս ունենք ստանալ մի քանի արդյունավետ պատվաստանյութեր․ ԱՀԿ ղեկավար
Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու հույսերը մեծ են, սակայն այս պահին չկա որևէ կախարդական փայտիկ և կարող է երբեք էլ չլինել: «Այժմ մի շարք պատվաստանյութեր կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են, և մենք բոլորս հույս ունենք ստանալ մի քանի արդյունավետ պատվաստանյութեր, որոնք մարդկանց…
Կես ամսվա ընթացքում ԱԻՆ-ը կատարել է 18 հազարից ավել վարակազերծում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հուլիսի 15-31-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 18 355 վարակազերծում, որից 12 231-ը՝ մարզերում, 6 124-ը՝ Երևանում։ ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման…
Զարուհի Բաթոյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Facebook-ի էջում գրված է «2020 թվականի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում…
ԱՄՆ-ում կորոնավիրուսի 18 հազար նոր դեպք է հաստատվել. Worldometers
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ում այսօր` հունիսի 14-ին, կորոնավիրուսային հիվանդության 18,004 նոր դեպք է հաստատվել: Երկրում ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 2,134,926 է, որոնցից առողջացել է 846,777 հազարը և մահացել` 117,241-ը: Հայտնենք, որ տևական ժաման է, ինչ երկրում պանդեմիան հասել է իր տարածման գագաթնակետին, որի պատճառով էլ գերտերությունը բացարձակ առաջատար է հաստատված դեպքերի, առողջացման և…
Հայաստանում սկսվել են COVID-19-ի նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները
ՀՀ Առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել: Գրառման մեջ նշվում է, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցելով, սկսել է COVID-19 նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները։ «Հետազոտության նպատակն է պարզել COVID-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում…
Արցախի պարետը այցելել է Խարխափուտ սահմանային հսկիչ կետ
Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում: «Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության…
Մաքսատուն-վարչություններում ապահովվում է քաղաքացիների անվտանգ սպասարկումը
ՊԵԿ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր մաքսատներում, այդ թվում Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես…
Արցախի սահմանը կարող են հատել միայն ձեռքին ունենալով Covid19-ի բացասական թեստ. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է երկրում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման կանխարգելման գործողությունների մասին: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում պանդեմիան հասել է իր տարածման գագաթնակետին և անկում կլինի: «Անկախ ամեն ինչից, մենք պետք է կարողանանք պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները, ոը թույլ է տալու մեզ զերծ մնալ վարակման ավելի մեծ տարածումից»,-ասել է նախագահը: Նախագահը խոսելով…
Արցախում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ուղղված կորոնավիրուսի կանխարգելմանը
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Համավարակի հետ կապված…
Կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք․ Նիկոլ Փաշինյան
Այսօրվանից սկսած՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու ճեպազրույցով: Այսօրվա ճեպազրույցին մասնակցում են նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ճեպազրույցը նվիրված է կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այլն: Փաշինյանը նշեց՝ կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Նրա խոսքերով՝ պարետատան…
Մանկապարտեզներում երեխաներին ուղեկցողները շենք չեն մտնի.պարետի նոր որոշումը
Մայիսի 17–ին ժամը 23։59–ից ուժի մեջ մտնող՝ սահմանափակումների փոփոխությամբ պարետի կողմից սահմանվել են նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոնները։ «Առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը: Նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեության կազմակերպման ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի…
Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ՝ ՊԵԿ շնագիտական կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շնագիտական (կենտրոն) բաժնում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։ Նշվում է, որ շնագիտական կենտրոնի տարածքն ամեն օր ախտահանվում է: Երկու անգամ չափվում է աշխատակիցների ջերմությունը, և պահպանվում են հիգիենայի կանոնները: Կորոնավիրուսի հնարավոր վտանգից ծառայողական շներին պաշտպանելու համար կենտրոնի մասնագետներն աշխատում են…














