կարագանդա

  • Արարատ-Արմենիան ձեռք է բերել ազգային հավաքականի ֆուտբոլիստին

    Արարատ-Արմենիան ձեռք է բերել ազգային հավաքականի ֆուտբոլիստին

    Հայաստանի ազգային հավաքականի նիգերիացի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն տեղափոխվել է Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ-Արմենիա» ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։ Ուդոն մինչ այս խաղացել է հայկական 4 ակումբներում՝ «Ուլիսում», «Ուրարտուում», «Շիրակում» և «Արարատում»։ Նա նաև հանդես է եկել ղազախական «Ատիրաուում»։ Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է Կարագանդայի «Շախտյորը»։ Նշենք, որ Ուդոն Հայաստանի հավաքականում…

  • Ողբերգական դեպք Ղազախստանում․ զոհվել է 6 հանքափոր, կան վիրավորներ

    Ողբերգական դեպք Ղազախստանում․ զոհվել է 6 հանքափոր, կան վիրավորներ

    Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ղազախստանի Կարագանդայի մարզում․ Աբայի հանքում մեթանի արտանետումներ են տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նշվում է, որ վթարի պահին հանքում գտնվել է 64 աշխատակից, որոնցից 56-ը անմիջապես տարհանվել են, իսկ մյուս 8 աշխատակիցներից 6-ը զոհվել են, 2-ը ստացել տարբեր աստիճանի…

  • Նոր զարգացումներ Կարագանդայում աղմկոտ սպանության գործով

    Նոր զարգացումներ Կարագանդայում աղմկոտ սպանության գործով

    Նոր զարգացումներ Կարագանդայում աղմկոտ սպանության գործով, որում մասնակցություն ունենալու մեջ մեղադրվում է Նարեկ Գուրուրյանը: Տեղեկություններ են շրջանառվում, որ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի՝ նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի…

  • Կարագանդայում սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանում

    Կարագանդայում սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանում

    Կարագանդայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում, այս մասին տեղկացնում է Ղազախստանի ՆԳՆ լրատվական ծառայությունը։  «Այսօր ՌԴ Օմսկի շրջանում ձերբակալվել է Կարագանդայում խուլիգանության ու սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը։ Այս պահին քննարկվում է նրան Ղազախստան արտահանձնելու հարցը», – հայտնում է Ղազախստանի ՆԳՆ-ն։ Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ի…

  • Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչները այցելել են սպանված երիտասարդի ընտանիքին

    Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչները այցելել են սպանված երիտասարդի ընտանիքին

    Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: Այս մասին SHANTNEWS.am-ի-ի հետ զրույցում նշել է համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը «Շատ լավ հանդիպում եղավ, ջերմ հանդիպում: Ճիշտ է, սկզբում մի քիչ… դե ինչ էլ չլինի՝ իրենք երեխա են կորցրել, բայց մարդիկ հասկացան, լրիվ էլ ասեցին, որ…

  • «Այնտեղ նման բան չի եղել, որ մի կողմից մի ազգության ներկայացուցիչներ են եղել, մյուս կողմից՝ այլ: Դա զուտ կենցաղային դեպք էր», – Ժանատ Սուլեյմանովը՝ Կարագանդայի դեպքերի մասին

    «Այնտեղ նման բան չի եղել, որ մի կողմից մի ազգության ներկայացուցիչներ են եղել, մյուս կողմից՝ այլ: Դա զուտ կենցաղային դեպք էր», – Ժանատ Սուլեյմանովը՝ Կարագանդայի դեպքերի մասին

    Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Ամանորի գիշերը Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում մահվան ելքով խմբակային ծեծկռտուքի ժամանակագրությունն ու ուշագրավ մանրամասները: Ինչպես նշում է nur.kz-ն, կոնֆլիկտը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին: Մինչդեռ ոստիկանությունն ահազանգ է ստացել 4:40-ին: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, դրա տերերն ու աշխատակազմի անդամները: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների…

  • Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան․ Արթուր Նավասարդյան

    Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան․ Արթուր Նավասարդյան

    Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան: Այս մասին քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը: SHANTNEWS.am-ին Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը նաև ասել է, որ Նարեկը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի չէ: Նա ՀՀ Սարուխան գյուղի բնակիչ…

  • Ղազախ վիդեոբլոգերը՝ Կարագանդայում տեղի ունեցած սպանության մասին

    Ղազախ վիդեոբլոգերը՝ Կարագանդայում տեղի ունեցած սպանության մասին

    Հունվարի 1-ին Կարագանդայում «Դրևնի Րիմ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով սպանվել է 23-ամյա ղազախ երիտասարդ: Սպանությունից հետո Կարագանդայում հանրահավաք է: Հարյուրավոր ղազախներ մասնակցում են բողոքի ակցիային, որն անցնում է Կարագանդայում հունվարի 1-ին՝ «Դրեվնի Ռիմ» ռեստորանի մոտ 23-ամյա ղազախի սպանությունից հետո: Այս առիթով ղազախ վիդեոբլոգերը տեսանյութ է հրապարակել, որտեղ…

  • Հայաստանի և Ղազախստանի ԱԽ քարտուղարները անթույլատրելի են համարում Կարագանդայի միջադեպը ազգամիջյան խնդրի վերածելը

    Հայաստանի և Ղազախստանի ԱԽ քարտուղարները անթույլատրելի են համարում Կարագանդայի միջադեպը ազգամիջյան խնդրի վերածելը

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին: Երկուստեք ընդգծվել է…

  • Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ

    Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ

    Երեկ` հունվարի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ:  Հիշեցնենք, որ հունվարի 1–ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք` հայերի մասնակցությամբ, մեկ մարդ սպանվել է։ Ղազախական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փաստի առթիվ սկսվել է նախաքննություն «Սպանություն» հոդվածով։  ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության…

  • «Ես մարդասպան չեմ և պատրաստ եմ հանձնվել իշխանություններին». Կարագանդայի միջադեպի մասնակից Նարեկ Գուրուրյան

    «Ես մարդասպան չեմ և պատրաստ եմ հանձնվել իշխանություններին». Կարագանդայի միջադեպի մասնակից Նարեկ Գուրուրյան

    Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի մասնակից Նարեկ Գուրուրյանը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ինքը մասնակցել է մասսայական ծեծկռտուքին, սակայն ղազախ երիտասարդի սպանության հետ որևէ առնչություն չունի: Նա առաջին հերթին ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին: Նարեկը պատրաստակամություն է հայտնել հանձնվել Ղազախստանի իշխանություններին և խնդրել է ապահովել իր անվտանգությունն ու անցկացնել թափանցիկ քննություն:

  • Ղազախստանի ՄԻՊ-ի գնահատականը Կարագանդայի դեպքերի կապակցությամբ

    Ղազախստանի ՄԻՊ-ի գնահատականը Կարագանդայի դեպքերի կապակցությամբ

    Արմնեպրեսը գրում է՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել…

  • Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

    Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

    Արմենպրեսը գրում է՝ Հունվարի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին…

  • «Այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ», – Նիկոլ Փաշինյանը՝ Կարագանդայի դեպքերի մասին

    «Այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ», – Նիկոլ Փաշինյանը՝ Կարագանդայի դեպքերի մասին

    Այսօր` հունվարի 7-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին: «Ես, նախ, ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ, որովհետև ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, և մյուս խմբի մեջ` դանակահարողների…

  • Կարագանդայի հայ համայնքի ցավակցությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    Կարագանդայի հայ համայնքի ցավակցությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    Կարագանդայի հայ համայնքը ցավակցություն է հայտնել քաղաքում տեղի ունեցած միջադեպի համար։ Հայ համայնքի ներկայացուցիչները տեսաուղերձով դիմել են Կարագանդայի բնակիչներին։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Կարագանդայում «Древний Рим» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով սպանվել է 23-ամյա ղազախ տղամարդ: Կասկածյալներից երեքը հայեր են: