Կարո Փալյան
Ժամանակն է բացելու հայ-թուրքական սահմանը. Կարո Փայլան
Արարատի մյուս կողմից անցնում եմ այս կողմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում: Փայլանը գրել է, որ հիմա ժամանակն է բացելու Թուրքիայի և Հայաստանի սահմանը, մնայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Նա նշել է՝ պատերազմներով պարտվեցինք բոլորս, եկեք մնայուն խաղաղության համար…
Կարո Փայլանը իր դեմ մահափորձի հետ կապված հարցադրումներ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր դեմ 2016 թվականին ծրագրված և չիրագործված մահափորձի ծրագրի վերբաբերյալ հարցադրումներ է ուղղել Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: Փայլանը Թուրքիայի խորհրդարանի խաղագահությանն ուղղել է հետևյալ հարցերը. «-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իմ դեմ մահափորձի վերաբերյալ հետաքննություն սկսե՞լ եք։ – Քանի՞ անգամ,…
Ինչո՞ւ պաշտպանության տակ չեք առնում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին․ Փալյանը՝ թուրք նախարարին
Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ աղտոտվել են ներկանյութերով և վնասվել, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2 մ խորությամբ փոս է արվել: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է գանձագողերի…
Փալյանը շնորհավորել է Փաշինյանին և իր կուսակցությանը
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը ԱԺ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթելու և որպես մեծամասնություն կառավարության ձևավորելու համար»,- գրել է Փայլանը: https://www.facebook.com/gpaylan/posts/4090419927714559
Թուրքիայի իշխանությունները հանցանք են գործում՝ կատարելով պատերազմի քարոզչություն. Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային Թուրքիայի բացահայտ աջակցությանն ու Հայաստանի նկատմամբ թշնական հայտարարություններին։ Կարո Փայլանը նշել է, որ թեև Թուրքիան ստորագրել է ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքի համաձայնագրի 20-րդ կետը, որով արգելված է պատերազմի որևէ քարոզչություն, Թուրքիայի իշխանությունները հանցանք են գործում՝ կատարելով պատերազմի…
Թուրքիան պետք է հրաժարվի այդ պատերազմում կրակի վրա բենզին լցնող կողմ լինելուց. Փալյան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատագամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել Twıtter-ում: Փալյանը անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձասերծած պատերազմին և Թուրքիայի հայտարարություններին: «Արցախում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև մեծ բախումներ են։ Թուրքիան պետք է հրաժարվի այդ պատերազմում «կրակի վրա բենզին լցնող» կողմ լինելուց։ Այս պատերազմում հաղթող չի լինի, կորցնելու են հայ և ադրբեջանցի ժողովուրդները։ Թուրքիայի ԱԳՆ, զինադադարի…
Կարո Փայլանի շնորհավորանքը վարդավառի կապակցությամբ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Փալյանը շնորհավորել է հայ ազգին` Վարդավառի կապակցությամբ: «Այսօր մեր հայերի Վարդավառ տոնն է: Նոյի ժամանակ տեղացած ջրհեղեղից հետո մենք նշում ենք այս տոնը` իրար վրա ջուր լցնելով: Ժամանակ կար, որ այս ուրախ տոնը մենք նշում էինք…
Համարձակություն ունեք, ցույց տվեք փաստաթղթերը, թող ազգը տեսնի. Փայլանը` Էրդողանին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը: Էրդողանը հայտնել է, որ չեն ներվելու երկրից դոլարներ դուրս հանողները, որին արձագանքելոըվ Փայլանը Twıtter-ի իր էջում գրել է. «Պանամա, Մալթա, Ման կղզիներ դոլարները տեղափոխած բոլոր անձիք իշխանությանը շատ սերտ անուններ են։ Եթե համարձակություն ունեք, ցույց տվեք փաստաթղթերը, թող ազգը տեսնի»։ Japonya ve İngiltere’den “swap”…
Կարո Փալյանը կոչ է արել Թուրքիայում փակել դպրոցները
Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, որից հետո «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը իր Twitter-ի էջում արձագանքել է այդ նորությանը: Փալյանը կոչ է արել պետական մարմիններին 15 օրով դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը և դպրոցներում ու ԲՈՒՀ–երում դասերը, որպեսզի հնարավոր լինի կանխել կորոնավիրուսի տարածումը և ապահովել քաղաքացինների անվտանգությունը: Նշենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը Թուրքիայում հաստատվել…







