fbpx
Աշխարհ

Ինչո՞ւ պաշտպանության տակ չեք առնում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին․ Փալյանը՝ թուրք նախարարին

Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ աղտոտվել են ներկանյութերով և վնասվել, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2 մ խորությամբ փոս է արվել:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է գանձագողերի թիրախում հայտնված նշյալ եկեղեցու ավերման հարցը: Նա այդ հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, հղելով հետևյալ հարցերը․

Ինչո՞ւ պաշտպանության տակ չեք առնում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:

Արդյո՞ք հետաքննություն սկսվել է Կեսարիայի եկեղեցին ավերողների դեմ:

Ինչո՞ւ եք լռում, երբ քրիստոնյաներին պատկանող մշակութային ժառանգությունը հետապնդվում է գանձագողերի կողմից:

Ձեր նախարարության կողմից ինչո՞ւ չեն պահպանվում Կեսարիա նահանգում քրիստոնյաներին պատկանող պատմական կառույցները:

Կեսարիայում քրիստոնյաների կողմից կառուցված վանքերի, եկեղեցիների և մշակութային կառույցների գույքագրում կատարվե՞լ է:

Վերականգնելո՞ւ եք Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ