ԿԳՄՍ նախարարություն

  • Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

    Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

    Օգոստոսի 2-ին մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: ԿԳՄՍ նախարարությունը փոխանցմամբ՝ հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ գրանցելով երրորդ արդյունքը: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս…

  • Զվարթնոցում ժամանակավոր ցուցադրություն է բացվելու

    Զվարթնոցում ժամանակավոր ցուցադրություն է բացվելու

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ՊՈԱԿ-ը հայտնել է, որ թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ժամը 12-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժամանակավոր ցուցադրություն։ Կներկայացվի հայկական ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ունի ժողովրդական արվեստի նմուշների ոչ շատ մեծ, բայց արժեքավոր հավաքածու։ Նշանակալի…

  • ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման քայլերը և ժամկետները

    ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման քայլերը և ժամկետները

    2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները: 1-ին փուլ Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով…

  • ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է՝ որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի

    ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է՝ որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի

    ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի․ «Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, առանձին գրառմամբ ևս մեկ անգամ հստակեցնեմ՝ այն դպրոցները, որտեղ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը և դասարանները չեն բաժանվում խմբերի, կարող են անցնել հնգօրյա ռեժիմի»։  

  • Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդես

    Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդես

    ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև դեկտեմբերի 10-ը: Ցուցահանդեսում կներկայացվեն Երվանդ Քոչարի առաջին սիրուն՝ Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործությունները: Այս տարի լրանում է Քոչարի թանգարանում ներկայացված «Արփենիկի դիմանկարը» գեղանկարի 100 տարին, ինչն էլ այս ցուցադրության կազմակերպման առիթն է հանդիսացել: Այս գեղանկարի և…

  • Բացօթյա բարեգործական համերգ՝ ի նպաստ հայոց բանակին

    Բացօթյա բարեգործական համերգ՝ ի նպաստ հայոց բանակին

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի էջը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների բակում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: Համերգին ելույթ կունենան «Կոմիտաս» ազգային քառյակը /գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները /գեղարվեստական…

  • Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից. ձեռնարկատիրական դասընթացներ արցախցիների համար

    Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից. ձեռնարկատիրական դասընթացներ արցախցիների համար

    Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ)…

  • Ծաղիկներ՝ Վարդապետի շիրմին. նշվում է Կոմիտասի 151-ամյակը

    Ծաղիկներ՝ Վարդապետի շիրմին. նշվում է Կոմիտասի 151-ամյակը

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի էջում հայտնում է, որ Կոմիտասի 151-ամյակի առթիվ անցկացվել է հոգեհանգստյան կարգ: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հոգեհանգստյան կարգից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, մի խումբ մտավորականներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին: https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3007368919490382

  • ՇՊՀ ՈՒԽ-ն դիմել է ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը

    ՇՊՀ ՈՒԽ-ն դիմել է ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը

    ՇՊՀ Ուսանողական խորհուրդը նախագահության նիստից հետո որոշեց հանդես գալ հետևյալ հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՇՊՀ Ուսանողական Խորհուրդի Facebook-ի էջից։ «Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի հետևանքով ուսումնական գործընթացի առցանց իրականացումն ու դրանից բխող բարդությունները՝ որոշեցինք դիմել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը, որպեսզի այս իրավիճակում փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը, ելնելով այն հանգամանքից, որ…

  • Նախատեսվում է 225 դասղեկի հավելավճար տրամադրել, իսկ արդենիսկ ստացողներինը հնարավոր է բարձրացվեն

    Նախատեսվում է 225 դասղեկի հավելավճար տրամադրել, իսկ արդենիսկ ստացողներինը հնարավոր է բարձրացվեն

    ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց Միքայել Մելքումյանի առաջարկած օրինագիծը, որով առաջարկվում է դպրոցներում բոլոր դասղեկներին հավելավճարներ տրամադրել: Նա ներկայացրեց օրինագծի նախապատմությունը՝ շեշտելով, որ դպրոցներում դասղեկի ինստիտուտը վերաիմաստավորման կարիք ունի. «Բոլոր դպրոցներում դասղեկները, կախված մի շարք չափանիշներից, տարբեր հավելավճարներ են ստանում: Դա կարող է կախված լինել, օրինակ,…

  • Մանկավարժների աշխատավարձերից պահումներ չեն լինի

    Մանկավարժների աշխատավարձերից պահումներ չեն լինի

    Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հացման՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ ուսումնական բոլոր հաստատությունների աշխատակիցները վարձատրվելու են արձակուրդային օրերի համար, և իրենց աշխատավարձից պահումներ չեն լինելու: Նշենք, որ աշխատավարձերի նվազման մտահոգություն առաջացավ, երբ նախարարությունը հայտարարեց, որ մինչև մարտի 23-ը բոլոր ուսումնական հաստատությունները (մանկապարտեզ, դպրոց, քոլեջ, համալսարան), կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, փակ են լինելու:

  • Հայտնի են ուսանողական մարզական խաղերի սեղանի թենիսի մրցումների հաղթողները

    Հայտնի են ուսանողական մարզական խաղերի սեղանի թենիսի մրցումների հաղթողները

    Ավարտվել են հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարին մասնակցել են 14 բուհերի ուսանողներ: Տղաների պայքարում առաջին մրցանակակիր է դարձել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից Դավիթ Վարդանյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից Էդուարդ Անտոնյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նույն բուհից…

  • Մրցույթ` ԿԳՄՍ նախարարին կից hասարակական խորհրդում ընդգրկվելու համար

    Մրցույթ` ԿԳՄՍ նախարարին կից hասարակական խորհրդում ընդգրկվելու համար

    ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով: Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3 կազմում են կրթության եւ գիտության, 1/3՝ մշակույթի եւ 1/3՝ սպորտի եւ երիտասարդության ոլորտների ներկայացուցիչները: Մրցույթին մասնակցել և խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ և այլ…

  • Երաշխավորվել է 8 վերապատրաստող կազմակերպություն

    Երաշխավորվել է 8 վերապատրաստող կազմակերպություն

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել է 8 կազմակերպություն, որոնցից բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը: Վերապատրաստումների իրականացման համար երաշխավորված կազմակերպություններն…