ԿԳՆ
Ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթ
Ամփոփվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ կազմակերպած ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 350 դպրոց: Յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից կիսաեզրափակիչ փուլ է անցել 1 հավաքական թիմ, որոնցում ընդգրկված են եղել 10-11-րդ դասարանների 5-ական աշակերտներ: Մրցույթի նպատակն…
Զարթոնքի բնակիչները բողոքի ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ
Զարթոնք համայնքի բնակիչները երկուշաբթի բողոքի ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ: Նրանք պահանջում են, որ հրաժարական տան դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը, և որ ուսուցիչների ատեստավորում անցկացվի: Հիշեցնենք, որ Զաթոնքի միջնակարգ դպրոցի տնօրենը հրաժարական տված համայնքապետի դուստրն է: Հենց նրա որդին է ապրիլի 13-ի առավոտյան կրակել համագյուղացիների ուղղությամբ: Հրազենից կրակոցներ արձակած երիտասարդը պատմության ուսուցիչ է: Բողոքի ակցիա իրականացնողները…
ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը՝ hayt.emis.am-ը
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Ներկայացնելով համակարգը`…
Արայիկ Հարությունյանը պատմել է, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի՝ այս օրը
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խցանման մեջ է եղել և այդ ընթացքում իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի` հենց այս օրը: «Մինչև խցանումից դուրս գանք, պատմեմ, թե մեկ տարի առաջ այս պահին ինչ էր տեղի ունենում Երևանում: Մինչև ուշ գիշեր պլանավորում էինք Երևանի կամուրջների և հիմնական…
Մրցույթ՝ Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն’ ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ, բ) գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան և (կամ) դոցենտի կոչում…
Գիտակրթական ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է,…
Մրցույթ է հայտարարվել Թատերական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի…
ԿԳՆ-ն էլ լավ չի աշխատում, լուծարե՞նք. Գևորգ Պետրոսյան
ԵՊՀ-ում այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել կառավարության կառուցվածքային փոփոխությունների շուրջ։ Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե այն նախարարությունը, որը լավ չի աշխատել, պետք է լուծարել։ «Բա էդ նախարարներին ինչի՞ պատասխանատվության չեն ենթարկում։ Պետք ա ազատվել էն նախարարներից, որոնք երբեմն դժվարությամբ են իրենց պաշտոնն արտաբերում։…
ԿԳՆ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհամագործակցեն ներառական կրթության ապահովման ուղղությամբ
ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության անցումը մեզ համար առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այն հասարակությանը կբարձրացնի որակական նոր մակարդակի: Համերաշխություն, սեր և հանդուրժողականություն, ահա այս արժեքներն են, որ տարիներ շարունակ պակասել են…
Քննարկում՝ «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով
«Յուրաքանչյուր մարզային այցելության ժամանակ մենք բախվում ենք հեռավոր գյուղերում կրթության խնդիրներին և բացերին: Գյուղական բնակավայրերում առկա են դպրոցների շենքային անբարենպաստ պայմաններ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն չունենալ կրթության բովանդակության և որակի վրա»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` Հոդված 3 ակումբում Factor.am տեղեկատվական կենտրոնի նախաձեռնած «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» քննարկման…
Հայաստանից 2 ծրագիր ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող
Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող: «Հորիզոն-2020»-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: Ինչպես օրեր առաջ հաղորդել էինք, ծրագրերից մեկը հաղթել…
Ուսուցիչները պետք է սովորեն աշխատել հատուկ կարիքով երեխաների հետ. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած…
ԿԳ նախարարի տեղակալն ընդունել է եվրոպական կենտրոնի փորձագետներին
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն այսօր ընդունել է Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետներին` Իլզե Ջակոբսոնի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Արման Ղազարյանը: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում և ընդգծել, որ ՀՀ կրթության և գիտության…
Վարչապետի հայտարարությունը մեկ բուհին չէր վերաբերում. Հովհաննես Հովհաննիսյան
Կարծում եմ, որ վարչապետի հայտարարույթունն այն մասին, որ նոր Հայաստանում չեն լինելու ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դռներ են փակել մեկ բուհին չի վերաբվերվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: «Դա վերաբերում է թե´ կրթության որակին, թե´ կրթական միջավայրին, թե´ տարիներ շարունակ գործող արատավոր պրակտիկաներին, որոնք բուհի ներսում գործել են, և թող…
ԿԳՆ-ն հայտնում է Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացի վերականգնման մասին
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերականգնված է: ՀՀ ԿԳ նախարարության կողմից քոլեջին տրված է հանձնարարություն` դասացուցակում կատարել փոփոխություններ և նախորդ օրերի բացթողնված դասերը լրացնել հավելյալ դասընթացներով:















