Վարչապետի հայտարարությունը մեկ բուհին չէր վերաբերում. Հովհաննես Հովհաննիսյան

Ամենադիտվածներ

Վարչապետի հայտարարությունը մեկ բուհին չէր վերաբերում. Հովհաննես Հովհաննիսյան

Կարծում եմ, որ վարչապետի հայտարարույթունն այն մասին, որ նոր Հայաստանում չեն լինելու ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դռներ են փակել մեկ բուհին չի վերաբվերվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«Դա վերաբերում է թե´ կրթության որակին, թե´ կրթական միջավայրին, թե´ տարիներ շարունակ գործող արատավոր պրակտիկաներին, որոնք բուհի ներսում գործել են, և թող որևէ մեկը չփորձի ինձ հակառակն ապացուցել, որովհետև ինքս բազմիցս ենթարկվել եմ նմանատիպ ճնշումների»,- ասել է Հովհաննիսյանը:

Այն հարցին, թե ինչ ճնշումների մասին է խոսքը, Հովհաննիսյանն պատասխանեց.

«Այն ճնշումներին, երբ ինչ-որ մի հարցազրույց կամ որևէ հոդված, երբ քննադատական միտք էր հնչում իշխանությունների հասցեին, միանգամից արդեն համապատասխան տեղերից զանգ էր գալիս արդեն բուհական ներքին օղակներ և նրանք խնդրում էին ամեն անգամ չանել դա, հարցազրույց չտալ, չքննադատել իշխանություններին: Ես ամեն անգամ չեմ ենթարկվել, և ամեն անգամ էդ զրույցները տեղի են ունեցել: Երբ ասում են` չի եղել նման բան, նման բան եղել է, և ես դրա ականատեսն ու վկան եմ»,- արձագանքել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամենից երկար աշխատել է ԵՊՀ-ում և նման խնդիրների առջև կանգնել է նաև Մայր բուհում:

Անդրադառնալով մամուլում եղած այն հրապարակումներին, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին փորձ է արվում ազատել ռեկտորի պաշտոնից, որպեսզի Հովհաննիսյանը զբաղեցնի այդ պաշտոնը՝ պատգամավորը նշեց.

«Զարմանում եմ, որ հոդվածագիրը գիտի իմ երազանքների մասին, խնդրեի, որ մնացած երազանքներիս մասին էլ գրի, որ ես էլ իմանամ, թե ինչ երազանքներ ունեի: Ցավալի է, երբ մամուլը նման բաներ է գրում: Հետաքրքիր է, որ այն գործիչները, ովքեր ժամանակին կրթական համակագին ստիպել են քաղաքականանալ, այսօր խոսում են այն մասին, թե վարչապետը լիազորություններ է գերազանցում: Վարչապետը սթափության կոչ է արել բոլոր բուհերին, որ նմանատիպ պրակտիկաներն այլևս չկրկնվեն»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ