կգ
Գրիշա Թամրազյանը նշանակվել է ԿԳ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գրիշա Թամրազյանը նշանակվել է Կրթության ու գիտության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ», – ասված է որոշման մեջ:
ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել կայացած. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքներն ընդունում են և ՀՀ քաղաքացիները, և ընտրություններին մասնակցած, անգամ պարտված ուժերը, և միջազգային հանրությունը: …


