Կենտրոն վարչական շրջան
Կենտրոնում շարունակվում են կրպակների ապամոնտաժման աշխատանքները
Երևանի Կենտրոն վարչական շրջանում շարունակվում են անօրինական կրպակների ապամոնտաժման աշխատանքները՝ քաղաքային միջավայրի բարեկարգման նպատակով։
Ընտրվել են ՔՊ-ի Երևանի Կենտրոն վարչական շրջանի խորհրդի անդամներ
Հուլիսի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացավ Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամի և վերահսկողի ընտրություններ։ Տեղեկացնում է կուսակցությունը։ Տարածքային խորհրդի կազմում ընտրվեցին՝ 1. Կարեն Անդրեասյանը, 2. Աշոտ Սարգսյանը, 3. Նարեկ Գրբոյանը, 4. Սամվել Եղիազարյանը, 5. Թաթուլ Ասիլյանը, 6. Մանուել Մարգարյանը, 7. Էլլադա Մանուկյանը, 8. Արմեն Պետրոսյանը, 9. Էդգար Շաբոյանը։ Տարածքային խորհրդի նախագահ…
ՍԱՏՄ տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում
Սեպտեմբերի 2-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ շարունակում է խստացված վերահսկողությունը՝ միտված կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի պահպանմանը: ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում։ «Նկատվել են որոշ թերություններ, կապված հաճախորդների կողմից դիմակ չդնելու հետ, որոնք արագ տեղում շտկվել են: Տնտեսավարողները զգուշացվել են, սակայն…
Կենտրոն վարչական շրջանի 2 աշխատակցին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել
Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի գրասենյակում երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ա. Ա.-ին, և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ մեղադրանք է առաջադրվել նույն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Ա.…
Մաշտոցի 37 հասցեում ապօրինի կառուցված տաղավարը ապամոնտաժվել է
Երևանի քաղաքապետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Հարգելի…
Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է»: Նշենք, որ ավելի վաղ Hraparak.am-ը գրել էր, որ Ավետ Պողոսյանը 2012 թվականին ՀԱԿ-ի ցուցակով առաջադրվել…
Փորձի փոխանակում՝ նիդերլանդական ընկերության հետ
Աշխարհի 28 երկրի տարբեր քաղաքներում ենթակառուցվածքների ու այլընտրանքային տրանսպորտի զարգացման և բնապահպանական նշանակության ծրագրերի իրականացման փորձը «Move Mobility» նիդերլանդական ընկերությունը պատրաստ է տրամադրել Երևանին: Քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով այցի և աջակցության պատարստակամության համար, ընդգծեց, որ քաղաքային իշխանությունը կարևորում է միջազգային փորձի տեղակայնացումը: Հանդիպմանը մասնակցել են նաև Կենտրոն…
Երևանն արդեն տեր ունի, համակերպվե՛ք դրա հետ. Վիկտոր Մնացականյան
Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներին էր մոտեցել Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը: Նա տեղեկացրեց, որ այդ սրճարաններում գրանցված աշխատակիցների թիվը 12 է: Ապա ավելացրեց, որ մարդիկ գերշահույթ են աշխատում, որևէ մեկը սոված չի մնում և կոչ արեց չտրվել պրովոկացիաներին: Թաղապետին հակադարձեցին՝ նշելով, թե պետությունը պարտավոր է աշխատանքով ապահովել այս աշխատակիցներին:…
Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անվամբ
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 46 անդամ կողմ քվեարկեց որոշմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված փորձագիտական եզրակացության համաձայն՝ նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին: «Մենք ունենք Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սպորտի, սոցիալական հանձնաժողովների…









