Կերչի նեղուց
ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել Կերչի նեղուցում կալանված նավերը
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել այն երեք նավերը, որոնք Կերչի նեղուցում ռուսական կողմը կալանել էր 2018 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնում են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից։ «Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավերի հանձնումն ուկրաինական կողմին, որոնք 2018 թվականի նոյեմբերին խախտել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը Կերչի նեղուցի շրջանում Կիևի կանխամտածված սադրանքի ընթացքում և…
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսական լցանավ է կալանավորել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Զինվորական դատախազության հետ մեկտեղ կալանավորել են ռուսական Neyma լցանավը Կերչի նեղուցում ուկրաինական նավերի արգելափակման համար: Այս պահին գործակալությունը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ այն ձերբակալելու համար: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի անվտանգության ծառայության Facebook-ի էջից: Նշվում է, որ նավը ճանաչվել է որպես նյութական ապացույց: https://www.facebook.com/SecurSerUkraine/photos/a.1539443172952349/2438495979713726/?type=3&theater
Զելենսկին պատրաստ է հետ վերադարձնել ռուս բանտարկյալներին, եթե նրանք վերադարձնեն ուկրաինացի նավաստիներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցի շուրջ պատրաստ է վարել ցանկացած ձևաչափով բանակցություններ: Այդ մասին հայտնել է Kommersant.ru-ն: Զելենսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ «թագն իր գլխից չի ընկնի», եթե քննարկումներ անցկացնի այդ հարցի շուրջ: Ն ա նաև հավելել է, որ իրենք պատրաստ են հետ…
Ավստրալիան նույնպես միացավ հակառուսական պատժամիջոցներին
Ավստրալիան նույնպես միացավ հակառուսական պատժամիջոցներին, որոնք տարածվում են Կերչի նեղուցում ուկրաինական նավերի զավթման հետ կապ ունեցող քաղաքացիների վրա: Պատժամիջոցներ են սահմանվելու նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարների դեմ, հաղորդում է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիզե Փեյնը: «Այսօր ես հայտարարում եմ թիրախային ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ ՌԴ 7 քաղաքացիների նկատմամբ այն դերակատարման համար, որը նրանք ունեցել…
ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները ՌԴ 8 քաղաքացիների նկատմամբ
Եվրամիությունը հերթական անգամ` 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը: Բրյուսելի պատժամիջոցային ցուցակում է ներառվել ՌԴ-ի 8 քաղաքացի: Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական ամսագրից: Հիշեցնենք՝ 2018 թվականի նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմածովային նավ հատեց ՌԴ-ի սահմանը Կերչի նեղուցի կողմից: Նավաստիները ձերբակալվեցին:Ավելի վաղ հաղորդվում էր` ԵՄ-ում համաձայնեցրել…
ԵՄ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել` Կերչի նեղուցում միջադեպի հետ կապված
Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված` Եվրամիությունը 8 ռուսաստանցու նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել: Նշվում է, որ ցուցակում մասնավորապես ընդգրկվել են Ղրիմի և Սևաստոպոլի ԱԴԾ սահմանպահ վարչության պետի և Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը: Ուկրաինական նավերը հատել էին ՌԴ սահմանը և ձերբակալվել: հայտնում է РИА Новости-ն:
ԵՄ-ն Կերչի նեղուցի միջադեպի պատճառով նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնություն են տվել Ռուսաստանի 8 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ներդրմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները սահմանվում են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ դրական փոփոխություններ չարձանագրելու դեպքում առաջիկայում ԵՄ երկրների կողմից կհաստատվեն պատժամիջոցները: Լրատվամիջոցի…
ԵՄ-ի դեսպանները սև ցուցակում 8 ռուսաստանցիների են ներառել Կերչի նեղուցի միջադեպի համար
Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) սև ցուցակում ներառել է ևս ութ ռուսաստանցիների՝ Կերչի նեղուցի միջադեպի համար և այդ ամբողջ ցուցակի գործողությունը երկարաձգել է կես տարով՝ մինչև սեպտեմբերի 15-ը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրոպայի դիվանագիտական մի աղբյուր: «Եվրամիության 28 երկրների դեսպանները որոշում են ընդունել այն անձանց նկատմամբ արգելիչ միջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնք պատասխանատու…
Սև ծովում չի հաջողվում մարել հրդեհված նավերը
Սեւ ծովում արդեն մոտավորապես օրուկես Է՝ չի հաջողվում մարել լցանավերի վրա մոլեգնող հրդեհը, քանի որ շարունակվում Է արտահոսքը հեղուկացված գազի տարողություններից: Այդ մասին, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, հայտնել են Ծովային փրկարարական ծառայության սեւծովյան մասնաճյուղում: Թուրքական ընկերությանը պատկանող եւ հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա հրդեհը հունվարի 21-ի երեկոյան տեղի Է ունեցել Կերչի նեղուցի շրջանում՝…
Սև ծովում 10 մարդ է զոհվել, ևս 10-ը կորած են համարվում
Սեւ ծովում 10 մարդ է զոհվել հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա մոլեգնող հրդեհի հետեւանքով, եւս 10 հոգի անհայտ կորած է համարվում: Այս մասին հայտնել են Նովոռոսիյսկի ծովային փրկարարական-համակարգող կենտրոնից Հրդեհը հունվարի 21-ի երեկոյան տեղի է ունեցել Կերչի նեղուցի շրջանում՝ Ռուսաստանի տարածքային ջրերի սահմաններից դուրս: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մի նավից…
Ղրիմում արձագանքել են Մերկելի առաջարկին
Ղրիմի խորհրդարանի ներազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Յուրի Գեմպելը մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Կերչի նեղուց եվրոպական փորձագետներ ուղարկելու մասին առաջարկը. հայտնում է РИА Новости-ն: Նա հայտարարել է, որ թերակղզին թաքցնելու բան չունի: «Մենք բաց ենք, այդ թվում` Կերչի նեղուցում իրավիճակի հարցում»,- ասել է Գեմպելը:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նավերի առճակատումը Սև ծովում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այդ երկրի ծովուժը վերահսկում է Սև ծովում գտնվող ԱՄՆ-ի դեսանտային նավը: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական Pitlivy նավը վերահսկում է Սև ծովում գտնվող Ռումինիայի Կոնստանտա նավահանգիստ մուտք գործած Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին պատկանող Fort McHenry դեսանտային նավը: Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերին…
Մեծ Բրիտանիայի հետախուզական նավը` Ուկրաինայում
Մեծ Բրիտանիայի հետախուզական HMS Echo նավը մտել է Օդեսայի նավահանգիստ. հայտնում է РИА Новости-ն` «Думская» պարբերականին հղումով: Պարբերականը նշում է, որ նավը կմնա քաղաքում ևս մի քանի օր: Այն ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավատորմից առաջին նավն է, որը ժամանել է Ուկրաինա Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո: