Կինեմատոգրաֆիա
Կինեմատոգրաֆիստների միության Facebook-ի էջում գրված է․ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ վախճանվել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինոդերասանների գիլդիայի նախագահ, տաղանդավոր ու սիրված արտիստ Վիգեն Ստեփանյանը: Վիգեն Ստեփանյանն ընդամենը 68 տարեկան էր: Անսպասելի ու ցավալի կորուստ»։ https://www.facebook.com/armenianunionoffilmprofessionals/posts/2536023443356997
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նա հայտնել է, որ մեկուկես տարվա օրենսդիր գործունեության ընթացքում իր գործընկերների և իր կողմից երկրորդ մայր օրենքն է ներկայացվում։ «Ուրախ եմ հայտնելու, որ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Վահագն Թևոսյանի, Արթուր Մանուկյանի և Արման…
«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա: Ֆիլմի 65 հազար կադրից յուրաքանչյուրը ձեռքով նկարել է 115 պրոֆեսիոնալ գեղանկարիչ ամբողջ Եվրոպայից: Ֆիլմի համառեժիսոր Հյու Վելչմանը «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին հանդիպեց արվեստասերների հետ ու պատմեց ինքնատիպ գեղարվեստական…
Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների տանն ընթանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի հրաժեշտի արարողությունը: Հայտնի կինոռեժիսորը մահացել է ապրիլի 4-ին, 88 տարեկան հասակում, տևական հիվանդության հետևանքով:Նշվում է, որ ռեժիսորին կհուղարկավորեն «Նովոդևիչյե» գերեզմանատանը: Դանելիան նկարահանել է ավելի քան 20 ֆիլմ, այդ թվում` դասական համարվող խորհրդային ֆիլմեր` «Աֆոնյա», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա» ու մի շարք այլ հանրահայտ ու…