Կիև
Ո՛չ Կիևը, ո՛չ Վաշինգտոնը պատրաստ չեն խաղաղության. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ ցույց տվեց, որ ո՛չ Կիևը, ո՛չ Վաշինգտոնը չեն ցանկանում խաղաղություն և պատրաստ չեն դրան՝ հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ Դիվանագետի խոսքով՝ Զելենսկու այցը հայտարարություն էր Ռուսաստանին հաղթելու անհրաժեշտության մասին։ «Ծափահարություններով հայտարարվեց, որ անհրաժեշտ է շարունակել «պատերազմը վստահված անձի միջոցով» մեր երկրի դեմ՝ մինչև լիակատար հաղթանակ»,- ասել…
Կիևը ենթարկվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակման
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել են 35 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնցից 30-ը ոչնչացվել են։ Գրոհային անօդաչու սարքերը գործարկվել են Ազովի ծովի արևելյան ափից։ Թիրախում հիմնականում եղել է Կիևը: Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիևի մի քանի թաղամասում պայթյուններ են որոտացել: Օդային…
Կիևը դեմ է արտահայտվել ԱՄՆ նախկին պետքարտուղար Քիսինջերին` Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում
«ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ոչինչ չի հասկացել Ուկրաինայում զինված հակամարտության բնույթից և աշխարհակարգի վրա դրա ազդեցությունից»,- ասել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքը հայտնում է Al Jazeera-ն։ Ավելի վաղ Քիսինջերը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունում շրջադարձային պահ է եկել, երբ կողմերին անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաև…
Կլիչկոն հաստատել է, որ Կիևում պայթյուններ են որոտացել
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է քաղաքի Շևչենկոյի և Սոլոմենսկի շրջաններում տեղի ունեցած պայթյունները։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։ «Մի քանի պայթյուններ են որոտացել մայրաքաղաքի Սոլոմենսկի և Շևչենկոյի շրջաններում։ Բոլոր ծառայությունները տեղերում աշխատում են»,- նշվել է հաղորդագրությունում։ Քաղաքապետը մանրամասներ չի նշել՝ խոստանալով ավելի ուշ ավելի շատ տեղեկություններ հաղորդել։ Մինչ այդ Կիևի քաղաքային ռազմական…
Կիևի մետրոպոլիտենն այսօր վերսկսել է աշխատանքը․ Կլիչկո
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մետրոպոլիտենն այսօր վերսկսել է աշխատանքը։ «Այսօր ժամը 7:30-ին աշխատանքը վերսկսում է Կիևի մետրոն»,-ասել է Կլիչկոն։ Նշվում է, որ գնացքները գործում են հանգստյան օրվա միջակայքով, որը կազմում է 10 րոպե, հաղորդում է НВ-ը։ Ստորգետնյա կայանները աշխատում են որպես ապաստարան օդային տագնապի ժամանակ։ Նախօրեին Կիևում դադարեցվել է էլեկտրատրանսպորտի, այդ թվում՝…
Վաշինգտոնը չի օգնել Կիևին Ռուսաստանին հարվածելու հարցում. Բլինքեն
ԱՄՆ իշխանությունները մերժել են Կիևին զենքի մատակարարումը Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար: Միացյալ Նահանգները չի խրախուսել և չի օգնել Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի ներքին տարածքներին, Վաշինգտոնի աջակցությունն ուղղված է միայն այնպիսի ռազմական օգնությանը, որը թույլ կտա Կիևին ապահովել իր պաշտպանությունը: Այս մասին, ըստ Bloomberg-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն…
Կիևում տոնածառ կդնեն, չի կարելի թույլ տալ, որ Պուտինը գողանա մեր Սուրբ ծնունդը. Կլիչկո
Կիևի տարբեր շրջաններում տոնածառներ կդնեն, այդ թվում և Սոֆիայի հրապարակում։ Բայց այս տարի մայրաքաղաքում զանգվածային միջոցառումներ և համերգային ծրագրեր չեն լինի։ Այս մասին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ի հարցազրույցում։ Նա նշել է, որ ամեն օր շփվում է ուկրաինացի զինվորականների հետ։ Նրա խոսքով՝ մարտիկները կցանկանային, որպեսզի Կիևում տոնածառ լինի, և իրենց երեխաներն ամանորյա տրամադրություն…
Ուկրաինայի մեծ մասը հոսանքազրկված է. Զելենսկի
Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. վերականգնողական աշխատանքները, շարունակվում են: Նրա խոսքով՝ այժմ ավելի քան 6 միլիոն բաժանորդ լույս չունի, մինչդեռ նոյեմբերի 23-ին այդ թիվը հասնում էր 12 միլիոնի: Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամենաբարդ իրավիճակը նկատվում է Դնեպրոպետրովսկի, Կիևի, Օդեսայի, Լվովի և Խարկովի շրջաններում։ Զելենսկին ևս մեկ…
Եվրամիությունն ընդհանուր առմամբ Ուկրաինային ավելի քան 8 մլրդ եվրոյի զենք է մատակարարել
Եվրոպական Միությունն Ուկրաինային առնվազն 8 մլրդ եվրոյի զենք է տրամադրել: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Եվրամիությունն ու ԵՄ երկրները առնվազն 8 մլրդ եվրոյի չափով սպառազինություն են տրամադրել Կիևին, ինչը ԱՄՆ ջանքերի 45 տոկոսն է»,- ընդգծել է դիվանագետը: Բորելը…
Կիևն Իսպանիայից կստանա սպառազինություն, որը թույլ կտա պաշտպանել ուկրաինական երկինքը
Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիեւն Իսպանիայից կստանա սպառազինություն, որը թույլ կտա պաշտպանել ուկրաինական երկինքը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Իսպանիան Ուկրաինային կփոխանցի Hawk հակաօդային պաշտպանության իր համակարգերից չորսը: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ…
Այսօր Կիևի կենտրոնում տեղի է ունեցել 4 պայթյուն. քաղաքապետ
Այսօր առավոտյան Կիևի կենտրոնում տեղի է ունեցել 4 պայթյուն։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ նշելով, որ դրանղիղ երկուսը տեղի են ունեցել Շևչենկոյի շրջանում: Telegram-ի իր ալիքում ավելի վաղ Կլիչկոն արդեն հայտնել էր քաղաքի կենտրոնում երկու պայթյունի մասին։ Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով ականատեսներին, հաղորդում են «Ուկրեներգո» էներգետիկ ընկերության շենքի վրա ծխի հսկա ամպերի…
Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից. Պուտին
ՌԴ-ում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից, ավելի քան 220 000 մարդ արդեն զորակոչվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը Ղազախստան կատարած այցի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Կիևի հետ բանակցություններին, նշել՝ Մոսկվան միշտ բաց է Ուկրաինայի հարցով քննարկումների համար։ Կրեմլի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում գործում…
Ղրիմի կամրջի ահաբեկչության գործով անցնողներին ձերբակալել են երկու ամսով
Կիևյան շրջանային դատարանը մինչև դեկտեմբերի 8-ը ձերբակալել է Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության գործով անցնող հինգ մարդու։ «Երեկ Կիևյան շրջանային դատարանը Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության գործով անցնող հինգ մարդու հանդեպ որպես խափանման միջոց ընտրել է երկու ամսով՝ մինչև դեկտեմբերի 8-ը ձերբակալությունը»,- տեղեկացրել են դատարանում։ Խոսքը Արտյոմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբայի եւ Արթուր Թերջանյանի…
ՌԴ ՊՆ-ն հայտնել է 20 ռուս զինվորականի վերադարձի մասին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է 20 ռուս զինվորականի՝ «Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքից» վերադարձի մասին։ «Փոխանակման շուրջ բանակցային գործընթացի արդյունքում այսօր Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքից 20 ռուս զինծառայող է վերադարձվել։ Այժմ ազատ արձակված զինվորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլն արձագանքել է ուկրաինական քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնելը դադարեցնելու կոչերին
Ավստրիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելը: Կոչին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Վիեննան դժվար թե իրավունք ունենա կոչ անել դադարեցնել հարվածները Ուկրաինային, նա Կիևին չի մեղադրել Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքին հարվածելու համար»,- ասել է պաշտոնյան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևի կենտրոնում պայթյուններ…















