Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մետրոպոլիտենն այսօր վերսկսել է աշխատանքը։
«Այսօր ժամը 7:30-ին աշխատանքը վերսկսում է Կիևի մետրոն»,-ասել է Կլիչկոն։
Նշվում է, որ գնացքները գործում են հանգստյան օրվա միջակայքով, որը կազմում է 10 րոպե, հաղորդում է НВ-ը։
Ստորգետնյա կայանները աշխատում են որպես ապաստարան օդային տագնապի ժամանակ։
Նախօրեին Կիևում դադարեցվել է էլեկտրատրանսպորտի, այդ թվում՝ մետրոյի բոլոր երեք ճյուղերի երթևեկությունը՝ էլեկտրաէներգիայի արտադրության մեծ կորստի պատճառով:
Նախօրեին Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի կողմից նոր զանգվածային հարվածների մասին։ «Ուկրէներգոն» արտակարգ դրության ռեժիմ է սահմանել հրթիռային հարվածների հետեւանքների պատճառով։


