Կլիմայի փոփոխություններ
Արմեն Սարգսյանին Գլազգոյում դիմավորել են Բորիս Ջոնսոնն ու Անտոնիո Գուտերեշը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ժամանել է Գլազգո, որտեղ մասնակցելու է Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ խոշոր համաժողովին։ Սարգսյանին դիմավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որոնց հետ ՀՀ նախագահը կարճատև զրույց է ունեցել։ Նշենք, որ նախագահը համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում ելույթով է հանդես գալու։ Համաժողովը նախագահում են Մեծ Բրիտանիան ու Իտալիան։
ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզի՝ կլիմայի համաձայնագրից․ Պոմպեո
2015 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում 195 երկիր առաջին անգամ համաձայնեց միանալ կլիմայի փոփոխությունները զսպելու ջանքերին և սահմանափակել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ երկիրը այսօր սկսում է Փարիզի համաձայնագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը: Պաշտոնական ծանուցումն ուղարկված է ՄԱԿ-ին: Այս մասին գրում է Euronews-ը։ Փարիզի համաձայնագից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…
Հռոմի պապը հանածո վառելիքից հրաժարվելու կոչ է արել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկրների ղեկավարներին վճռական քայլեր ձեռնարկել և հակազդել կլիմայի փոփոխություններին: Այս մասին գրում է Korrespondent-ը: Նշվում է, որ այդ վճռական քայլերից մեկը հանածո վառելիքից հրաժարվելն է: Հռոմի Պապը նաև ազդարարել է քրիստոնյաների համար մի քանի շաբաթ տևողությամբ աղոթքների մեկնարկի մասին: Աղոթքները նպատակ ունեն ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի աղտոտման և բնական…



