Աշխարհ

ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզի՝ կլիմայի համաձայնագրից․ Պոմպեո

2015 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում 195 երկիր առաջին անգամ համաձայնեց միանալ կլիմայի փոփոխությունները զսպելու ջանքերին և սահմանափակել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ երկիրը այսօր սկսում է Փարիզի համաձայնագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը: Պաշտոնական ծանուցումն ուղարկված է ՄԱԿ-ին: Այս մասին գրում է Euronews-ը։

Փարիզի համաձայնագից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեռևս 2017 թվականի հունիսին։ Թրամփը նշել էր, որ համաձայնագիրը տնտեսական թափանցիկ պարտավորություններ է դնում բիզնեսի և հարկ վճարողների վրա, խաթարում է ազգային արդյունաբերությունը և հանգեցնում աշխատատեղերի կրճատման:

Համաձայնագրից պաշտոնապես դուրսբերման կարգը կավարտվի 2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից մեկ օր անց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ