fbpx
Էկո

Հռոմի պապը հանածո վառելիքից հրաժարվելու կոչ է արել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկրների ղեկավարներին վճռական քայլեր ձեռնարկել և հակազդել կլիմայի փոփոխություններին: Այս մասին գրում է Korrespondent-ը:

Նշվում է, որ այդ վճռական քայլերից մեկը հանածո վառելիքից հրաժարվելն է:

Հռոմի Պապը նաև ազդարարել է քրիստոնյաների համար մի քանի շաբաթ տևողությամբ աղոթքների մեկնարկի մասին: Աղոթքները նպատակ ունեն ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի աղտոտման և բնական ռեսուրսների օգտագործման խնդրի վրա:

«Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր ցանկությունն է հայտնել, որպեսզի մարդիկ ավելի շատ մտածեն իրենց առօրեական վնասակար որոշումների և աշխարհի հանդեպ էգոցենտրիկ վերաբերմունքի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պապի հայտարարության մեջ նաև հիշատակվում է կլիմայի պահպանության թեմայով ՄԱԿ-ի գագաթնաժողովի մասին, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում:

Հռոմի Պապի խոսքով՝ այդ իրադարձությունը հնարավորություն է կառավարությունների համար իրենց ուսերին պատասխանատվություն վերցնելու և քաղաքական կամք դրսևորելու համար՝ հնարավորինս արագ արդյունքի հասնելու նպատակով։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ գլոբալ տաքացման գլխավոր պատճառներից մեկը հանածո վառելիքի օգտագործումն է, անտառահատումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ