կոթի
Կոթի բնակավայրում շչակը է գործարկվելու
Մայիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ Նշվում է, որ գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։
Ադրբեջանական կողմը կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ խախտել է. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: «Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց: Քոլագիր, Մովսես, Ներքին…
Կոթիում վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշի մարզի Կոթի գյուղում երեկ վիրավորում ստացած 28-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է Կոթիի գուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողը ամուսնացած չէ, նա այս պահին կենտրոնական կլինիկայում բուժում է ստանում, որից հետո կշարունակի ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ առավոտյան՝ ժամը 10-11-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում…
Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել
Երեկ առավոտյան՝ ժամը 10-11-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։ «Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատել է Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։ Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ Ֆելիքս…
Սահմանամերձ Կոթիում լուծվել է փողոցների արտաքին լուսավորության խնդիրը
Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող Կոթիում լուծվել է փողոցների արտաքին լուսավորության խնդիր: Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքներով լուսավորվել է հակառակորդի նշանառության տակ պարբերաբար հայտնվող մի ամբողջ թաղամաս` շուրջ 1600 մ երկարությամբ տարածություն: Տեղակայվել է 42 LED լուսարձակ: Ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր…
Կգազաֆիկացվեն Տավուշի մի շարք համայնքների փրկարարական հենակետերը
Կառավարության որոշմամբ կգազաֆիկացվի Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերը, ինչպես նաև «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության տարածքում 10 դարպասով տեխնիկայի շվաքարան կկառուցվի։
«Լուսավոր Սահման»-ը բարեգործական ծրագիրը՝ Կոթի և Բերդավան գյուղերում
«Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ խոցելի սահմանամերձ համայնքների տնային տնտեսություններին տրամադրվում են լուսադիոդային (LED) էներգախնայող լամպեր՝ գյուղերի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով։ Մայիսի 5-ին գործակալության թիմը մի խումբ կամավորների հետ ուղևորվեց Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Կոթի և Բերդավան բնակավայրեր։ Գյուղերի մշտապես բնակվող բոլոր տնային տնտեսություններին, առանց բացառության, նախատեսվում է բարեգործական սկզբունքով տրամադրվել 5-ական LED…
Ադրբեջանական դիրքերի դիմաց մեծ հրդեհ է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆեյսբուքյան օգտատեր, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչ Վահան Ազիբեկյանը տեսանյութ է հրապարակել և գրել, որ ադրբեջանական դիրքեր են վառվում: «Դիրքի մոտակայքի խոտածածկն է այրվել, գուցե նաև դիրքի մոտ շարված օգտագործված անվադողերով պատին է հասել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կոթի վարչական շրջանի ղեկավար Ֆելիք Մելիքյանը: Մելիքյանը նշեց, որ միջդիրքային այդ հատվածում տարիներով խոտը…








