fbpx
Աշխարհ

Ադրբեջանական դիրքերի դիմաց մեծ հրդեհ է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆեյսբուքյան օգտատեր, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչ Վահան Ազիբեկյանը տեսանյութ է հրապարակել և գրել, որ ադրբեջանական դիրքեր են վառվում:

«Դիրքի մոտակայքի խոտածածկն է այրվել, գուցե նաև դիրքի մոտ շարված օգտագործված անվադողերով պատին է հասել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կոթի վարչական շրջանի ղեկավար Ֆելիք Մելիքյանը:

Մելիքյանը նշեց, որ միջդիրքային այդ հատվածում տարիներով խոտը կուտակվել է, իսկ երեկ էլ քամին բավականին ուժեղ էր. «Չգիտեմ այդ կրակը որտեղից է տարածվել: Այստեղ երկար ժամանակ տեղումներ չեն եղել, քամին էլ է նպաստում, որ խոտը չորանա»,- ասաց Մելիքյանը:

Մեր հարցին, թե հրդեհը հիմա է՞լ է շարունակվում, Մելիքյանն ասաց, որ ոչ:

https://www.facebook.com/100007886464044/videos/2221236191482575/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ