կոկաին
Կոստա Ռիկայում ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել
Ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել Կոստա Ռիկայում՝ թմրաթրաֆիքի դեմ պայքարի հատուկ գործողության շնորհիվ: Առափնյա պահպանության ուժերի աշխատակիցները երկրի հարավային ափերի մոտ կալանել են արագընթաց մոտորանավակ, որը թմրանյութերի խոշոր խմբաքանակ էր փոխադրում, հայտնել է EFE գործակալությունը՝ հղում անելով կենտրոնամերիկյան հանրապետության ՆԳՆ-ի հայտարարությունը: Ձերբակալվել են երեք կոլումբիացի, որոնք ուղեկցում էին մաքսանենգ բեռը: Կոստա Ռիկայի իշխանությունների…
Իսպանացի իրավապահներն առգրավել են 3.3 տոննա կոկաին
Իսպանական իրավապահները առգրավել են 3.3 տոննա կոկաին՝ դադարեցնելով Հարավային Ամերիկայից թմրամիջոցներ ներկրող խմբի գործունեությունը: Տեղեկությունը տարածել է Իսպանիայի ազգային ոստիկանությունը: Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է հանցավոր խմբի 11 անդամ: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, մնացածը՝ Ուկրաինայի: Ըստ տարածված տեղեկատվության՝ թմրանյութ տեղափոխող նավը կալանել են հունվարի 30-ին Պորտուգալիայի ափերին: Այնուհետև այն տեղափոխել են Սետբուալ նավահանգիստ, իսկ կասկածյալներին…
Էկվադորում 2,5 տոննա կոկաին են առգրավել
Էկվադորի արևմուտքի Մանաբիի նահանգում 2,5 տոննա կոկաինի առգրավման մասին, ասված է դատախազության Twitter-յան էջում: «Դատախազության և ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել երկուսուկես տոննա կոկաին», – ասված է հաղորդագրության մեջ: Էկվադորի դատախազության տվյալով՝ կոկաինը եղել է ջուտային պարկերում: Թմրանյութի հայտնաբերման փաստով առայժմ ձերբակալումներ չեն կատարվել: Քննությունը շարունակվում է:



