կոմիտե

  • Բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը. իրանցի վարորդը մահացել է. ՔԿ

    Բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը. իրանցի վարորդը մահացել է. ՔԿ

    Սեպտեմբերի 3-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 12:30 սահմաններում, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրիի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմտերում ճանապարհի շրջադարձը կատարելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում առկա արգելապատնեշին, կողաշրջվել և մոտ 200 մետր գլորվել ճանապարհին հարակից ձորը: Վարորդը ստացած մարմնական վնասվածքներից…

  • Նշանակումներ են կատարվել ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովում

    Նշանակումներ են կատարվել ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովում

    Սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնում է, որ ՀՀ կառավարության՝ 02.09.21թ. N 1410-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում նշանակվել են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Համազասպ Թորոսյանը:

  • Ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է արտահանել մինչև սեպտեմբերի 30-ը

    Ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է արտահանել մինչև սեպտեմբերի 30-ը

    Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է արտահանել մինչև սեպտեմբերի 30-ը։ Նշվում է, որ վերջնաժամկետը խախտելու դեպքում կսահմանվեն տուգանքներ։ Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի…

  • Հարսնաքարի գործադիր մարմնի ղեկավարին ազատությունից ապօրինի զրկելու գործով հետախուզվողներից ևս մեկը հայտնաբերվել է

    Հարսնաքարի գործադիր մարմնի ղեկավարին ազատությունից ապօրինի զրկելու գործով հետախուզվողներից ևս մեկը հայտնաբերվել է

    Օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ…

  • Սիսիանի համայնքապետարանի 7 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

    Սիսիանի համայնքապետարանի 7 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

    Օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն հյատնում է, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, շահադիտական…

  • ՊԵԿ դիտակետում՝ վառելիքի մանրածախ առևտրի ոլորտն է

    ՊԵԿ դիտակետում՝ վառելիքի մանրածախ առևտրի ոլորտն է

    Օգոստոսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՊԵԿ դիտակետում՝ վառելիքի մանրածախ առևտրի ոլորտն է։ «Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության դիտակետում է հայտնվել վառելիքի մանրածախ առևտրի ոլորտը: Խոսքը վերաբերում է մասնավորապես՝ բենզինի, հեղուկ գազի, սեղմված գազի, դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվողների գործունեությանը: Ոլորտը դեռևս համարվում…

  • Բացահայտվել է խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը

    Բացահայտվել է խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը

    Օգոստոսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական և…

  • Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

    Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

    Օգոստոսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ջրաձոր համայնքի ղեկավարը, 2010-2016թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ապօրինի, շահադիտական դրդումներով…

  • Զովունի գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 14-ամյա տղայի դի, գրպանում՝ ձեռագիր նամակ

    Զովունի գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 14-ամյա տղայի դի, գրպանում՝ ձեռագիր նամակ

    Օգոստոսի 24-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն է…

  • Երեք զինծառայողների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը․ ՔԿ

    Երեք զինծառայողների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը․ ՔԿ

    Օգոստոսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ երեք զինծառայողների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը «2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և…

  • Հարկային տեսուչները ավելի քան 1մլն ՀՀ դրամ կաշառք են ստացել. քրգործի նախաքննությունն ավարտվել է

    Հարկային տեսուչները ավելի քան 1մլն ՀՀ դրամ կաշառք են ստացել. քրգործի նախաքննությունն ավարտվել է

    Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից Երևան քաղաքի Էրեբունու վարչական տարածքում գործող վաճառքի կետերում հարկային օրենսդրության հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու, դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար 2020-2021 թվականների ընթացքում տարբեր տնտեսվարողներից կաշառք…

  • Դավինչի տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

    Դավինչի տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

    Օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՔԿԵրևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից առերևույթ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար,…

  • ՊԵԿ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

    ՊԵԿ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

    Օգոստոսի 17-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: «Կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Ռուստամ Բադասյանը գոհունակությամբ նշել է, որ այս գործում ստորաբաժանումը դրսևորել է պատշաճ նախաձեռնողականություն: Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները և ընթացիկ…

  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

    Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

    Օգոստոսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով հրազենային մահացու վնասվածք է ստացել զինծառայող Արման Հակոբյանը 2021թ. Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային մահացու վնասվածք է ստացել…