կոնդ
Կոնդի վերակենդանացման հայեցակարգի մրցույթը մեկնարկել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մեկնարկել է Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի էջից։ Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Մրցույթի պայմանները՝ այստեղ։ https://www.facebook.com/armgovernment/posts/3989405334415834?__cft__%5B0%5D=AZW47gplyGr30jtT0dlvz3CoC37RJ-5gyKjP0yjbrRQeWEThqjgO4dTYG_TY79VloHkP96j0OqlZgv1UyBLcJAWnj9f8_OSjAumhbGjvK-8GQxXEzT23tADsCoIzo-ssIDgmZff2yNXDfdxQtNHiotRP37KHn_WGT3A2iN-JcdMmEw&__tn__=%2CO%2CP-R
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրեր. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 10-ին, ժամը 11:49-ին Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Կոնդ թաղամասում անասնագոմ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ս․ Ավետիսյան փողոցի տներից մեկի բակում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել…
Կոնդում նախկին մզկիթը մասնակի փլուզվել է
Մարտի 20-ին, ժամը 20:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում (ներկայումս բնակելի շինություն) տեղի է ունեցել մասնակի փլուզում, տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող շինության երկրորդ…
Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև բնակիչները. Մեսչյան
Երևանի՝ կանգուն մնացած ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի խնդիրը տասնամյակներ շարունակ չի լուծվել՝ ավելի ու ավելի մեծ խնդիր դառնալով թաղամասի բնակիչների համար: Այստեղ չկան կենցաղային տարրական պայմաններ, այդ թվում՝ կոյուղագիծ: Բնակիչներն իրենց խնդիրներով այսօր հավաքվել էին քաղաքապետարանի առջև, մասնավորապես պահանջելով իրենց տարածքների նոր ու ճշգրիտ չափագրում: Նրանց ընդունեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ…
Արթուր Մեսչյանն ընդունել է Կոնդ թաղամասի բնակիչներին
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներին: Դիմելով նրանց՝ Մեսչյանը ասաց. «Դուք, որպես բնակիչներ, մեզ լավ բացատրեք՝ ինչ ապագա եք տեսնում Կոնդում, տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, որովհետև կարող է լինեն բնակիչներ, ասեն՝ տվեք մեզ բնակարաններ կամ գումար, կգնանք Կոնդից: Բնակիչներ կան, որ այնքան խորը արմատներով են նստած Կոնդում, որ երբևէ չեն…
Կոնդի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում քաղաքապետարանի շենքի դիմաց
Կոնդի բնակիչները այսօր բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առաջ` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։ Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով`30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրը չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում: Բնակիչները տեղեկացրին,…
Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հայ պարարվեստի հայտնի գործիչ, պարուսույց, բալետմայստեր Սուրեն Գյանջումյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` մայիսի 16-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի…







