Կոպենհագեն
Radiohead-ը տեղափոխում է Կոպենհագենի համերգները Թոմ Յորքի կոկորդի վարակման պատճառով
Radiohead-ը ստիպված է եղել հետաձգել Կոպենհագենի երկու համերգները Թոմ Յորքի ծանր կոկորդի վարակման պատճառով՝ դրանք տեղափոխելով դեկտեմբերի երկրորդ կեսին, իսկ մյուս համերգները կմնան ըստ ծրագրի։
Միկի վան դե Վենի փայլուն գոլը՝ Տոտենհեմի Չեմպիոնների լիգայի նոր սկիզբի խորհրդանիշ
«Տոտենհեմի» փայլուն հաղթանակը «Կոպենհագենի» նկատմամբ նշանավորվեց Միկի վան դե Վենի բացառիկ գոլով՝ Չեմպիոնների լիգայի լավագույն պահերից մեկը, որն նոր հույս ու միասնականություն հաղորդեց երկրպագուներին դժվարին պարտությունից հետո։
Դանիա – Բելգիա EURO 2020 (LIVE)
Հունիսի 17-ին EURO 2020, Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի B խմբում հանդիպումը կանցկացնեն Դանիայի և Բելգիայի հավաքականները։ Հանդիպումը կանցնի Կոպենհագենի Պարկեն մարզադաշտում: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Դանիա՝ Շմեյխել, Կրիստենսեն, Կյաեր, Վեստերգոր, Մելե, Վաս, Հոյբերգ, Դիլեյնի, Պոուլսեն, Դամսգոր, Բրայթուայթ։ 🇩🇰 Denmark have conceded more than 1 goal in only 2 of their last 22…
Դանիացի Քրիստիան Էրիկսենի առողջականը կայունացել է. UEFA
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող Եվրոպայի առաջնության Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ընթացքում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսոնը անսպասելի ընկել է: Բժիշկները միջամտության են հասել և վերակենդանացնող միջոցառումներ են ձեռք առել: UEFA twitter-ի էջով հաղորդել են, որ նրա առողջական վիճակը գտնվում է կայուն վիճակում: Խաղի հետաձգման մասին դեռ կհայտարարվի՝ կախված UEFA-ի որոշումից: Ըստ նախնական տեղեկությունների, Էրիկսենն ունեցել է սրտի…
Դանիան հրաժարվեց ընդունել մարմնամարզության Աշխարհի առաջնությունը
Մարմնամարզության 2021 թվականի աշխարհի առաջնությունը ընդունող երկիրը՝ Դանիան, հրաժարվել է ընդունել առաջնությունը։ Այս մասին Դանիայի մրցաձև ֆեդերացիան հաղորդագրություն է ուղարկել մարմնամարզության միջազգային ֆեդերացիային։ FIG-ի գործկոմը այժմ պետք է նոր մրցավայր ընտրի առաջնության համար։ Այդ հարցը կքննարկվի առաջիկայում։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել 2021 թվականի հոկտեմբերին։
Կոպենհագենում Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամ
Կոպենհագենում անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանի ընթացքում այսօր կայացել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի և ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության ընտրությունները։ Հարկ է նշել, որ ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության հայտ էին ներկայացրել 7 երկիր, այդ թվում Հայաստանը: ԱՀԿ անդամ 53 երկրի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ընդգրկվել…
Արսեն Թորոսյանի պատվիրակությունը Կոպենհագենում մասնակցում է ԱՀԿ 69-րդ նստաշրջանին
Կոպենհագենում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Նախատեսվում է պատվիրակության ակտիվ աշխատանք նստաշրջանին։ Արսեն Թորոսյանն իր ելույթում ներկայացնելու է Հայաստանի առողջապահության համակարգի բարեփոխումներն ու անելիքները, ինչպես նաև նախարարը կանդրադառնա ԱՀԿ-ի վերափոխմանը և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի համար դրա հետևանքներին։ Միջոցառման շրջանակներում կքննարկվեն բնակչության…
Բենդտները կարող է հիասթափեցնել իր եկրպագուներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տրանսֆերային պատուհանի վերջին հայտնի հարձակվող Նիկլաս Բենդտները օրը տեղափոխվեց «Կոպենհագեն»՝ ակումվբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր: Փորձառու ֆուտբոլիստը վերադարձել է այն ակումբ, որտեղից սկսել է իր կարիերան։ Երկրպագուները շտապել են սպորտային խանութներ՝ դանիացու մարզաշապիկը գնելու համար: Այնուհանդերձ, այս տեսանյութը դիտելուց հետո ֆանատներ կարող են փոխել իրենց կարծիքը հարձակվողի մասին: 31-ամյա ֆուտբոլիստը մարզել է գրոհի եզրափակումը…
Դանիայի կառավարությունը կգնի ծեր փղերին
Դանիայի կառավարությունը ծրագրում է գնել կրեկսում մնացած փղերին։ Վարժեցնողները տվյալ պահին 4 կենդանի են պահում: Այս մասին հաղորդում է Jydske Veskusten պարբերականը։ Այդ նպատակների համար կառավարությունը ծրագրում է 11 մլն կրոն հատկացնել։ Փղերին համաձայնել է ընդունել Եվրոպայում ամենախոշոր Քնութենբորգ սաֆարի պարկը, որը գտնվում է Կոպենհագենից 150 կմ հեռավորությամբ։ Այն արդեն 300 տարի է՝ պատկանում է…
Նիկլաս Բենդտները տեղափոխվել է Կոպենհագեն
«Ռուսենբորգի» հարձակվող Նիկլաս Բենդտները տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ տեղափոխվել է «Կոպենհագեն»: Թե որքան է կազմել գործարքի արժեքը, հայտնի չէ։ Դանիացու պայմանագիրը նոր ակումբի հետ կարճաժամկետ բնույթ ունի և նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Բենդտները «Ռուսենբորգում» հանդես է եկել 2017 թվականի մարտից։ Նա մասնակցել է 86 հանդիպման և դարձել 35 գոլի ու 13 գոլային…
Թրամփին նեղացրել է Դանիայի վարչապետի արտահայտությունը
Հսկայական սառցապատ կղզին դարձել է հակասական քննարկումների և Թրամփի՝ Կոպենհագեն այցի հետաձգման պատճառ: Գրենլանդիան Դանիայի թագավորության ինքնավար տարածք է և երբ նախագահ Թրամփը ԱՄՆ-ի կողմից առաջարկեց այն գնել, Դանիայի վարչապետն այդ առաջարկն «անհեթեթ» անվանեց: Այս ձևակերպումը վիրավորեց ԱՄՆ նախագահին։ «Դա գեղեցիկ չէր, նա, ինձ հեգնելով, հեգնում է նաև Միացյալ Նահանգները, բայց չէ՞ որ մենք այդքան…
ԵՊԲՀ-ն ու Կոպենհագենի համալսարանի միջև պայմանագիր է կնքվել
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև օրեր առաջ կնքվել է երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ամբիոնների միջև 2016-2018թթ. իրականացրած ծրագրի հաջորդ փուլն է: Նախորդ ծրագիրը ճանաչվել էր Կոպենհագենի համալսարանի ամենահաջողված միջազգային համագործակցական ծրագրերից մեկը, ինչը հնարավորություն է ընձեռնել շարունակել համագործակցությունը`…
Կոպենհագենի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ պայթյուն է գրանցվել
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում վերջին մի քանի օրերի ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել: Այս անգամ պայթյունը գրանցվել է քաղաքի կենտրոնում՝ ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Հիշեցնենք` օգոստոսի 6-ին հզոր պայթյուն էր որոտացել Կոպենհագենի հարկային տեսչության շենքի մոտ: Այն ժամանակ տուժել էր 1 մարդ: Ոստիկանությունը տեղի ունեցածն անվանել էր կանխամտածված հարձակում:
Նարեկ Զեյնալյանը կգործուղվի Կոպենհագեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Համաշխարհային առողջապահական վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում ԱՀԿ անդամ երկրների պատգամավորների հանդիպմանը մասնակցելու համար 2019 թվականի հուլիսի 9-12-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվիել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Դեղերի պետական գրանցմանն ու գնումների գործընթացներին նվիրված ֆորում
Առողջապահության նախարարության մասնագետները Կոպենհագենում մասնակցում են դեղերի պետական գրանցմանն ու գնումների գործընթացներին նվիրված ֆորումին: Դեղորաքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը և Ֆինանսատնտեսագիտական վարչության Գնումների համակարգման բաժնի պետ Հասմիկ Մնացականյանը ֆորումի ժամանակ ներկայացրել են Հայաստանում դեղերի պետական գրանցման և փորձաքննության գործընթացները և մեր երկրում պետական գրանցում չունեցող դեղերի, մասնավորապես` պատվաստանյութերի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի…















