Կորեայի Հանրապետություն
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Կորեայի նկատմամբ
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ութ ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին հաղորդվում է Եվրոպական խորհրդի կայքում։ Նոր ցուցակներում ներառված են անձինք, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել հրթիռային ծրագրի մշակման հետ կապված հաստատություններում, ինչպես նաև անձինք և կազմակերպությունները, որոնք ներգրավված են պատժամիջոցներից խուսափելու գործողություններում, որոնք կարող են միջոցներ հայթայթել…
Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից և Շենգենյան երկրներից
ENIT-ը (Իտալիայի տուրիզմի ազգային գործակալությունը) հայտնում է, որ զբոսաշրջության նպատակով Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից և Շենգենյան երկրներից, Մեծ Բրիտանիայից և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Անդորրայից, Մոնակոյից, Սան Մարինոյից և Վատիկանից ժամանած հյուրերին։ Մի շարք երկրների քաղաքացիներ կարող են մուտք գործել Իտալիա, սակայն 14 օր անցկացելու են կարանտինում։ Այդ երկրներն են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան,…
Սեուլում դրոնների փառատոն է տեղի ունեցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի Կվանարու զբոսայգում, որը տարածվում է Հանգան գետի ափերին, կայացել է անօդաչու թռչող սարքերի Seoul Drone Challenge 2019 փառատոնը: Նախապես Սեուլի իշխանությունները պլանավորել էին այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի սկզբին, բայց դրանից՝ պլաններին խանգարեց «Լինլին» թայֆունը: Ի վերջո շոուն տեղի ունեցավ մեկ ամիս ուշ։ Դրոնների թռիչքների համար հատկացված հարթակի վրա հանդիսականները կարողացել են դիտել…
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը կգործուղվի Կորեայի հանրապետություն
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը կգործուղվի Կորեայի Հանրապետություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին 2019 թվականի հուլիսի 3-9-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Ինչեոն)` Կանաչ կլիմայական հիմնադրամի ղեկավար խորհրդի 23-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով: 2. Ընդունել ի…
Վարչապետ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ակտիվ և արդյունավետ գործունեությունը մեր երկրում և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում կապերի…
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների միջև ձևավորվել են բարեկամական կապեր, ինչը պետք է իր զարգացումն ունենա: Արարատ Միրզոյանն անդրադարձել է համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերին, մասնավորապես…






