Կորեայի ձոր
«Կորեայի ձոր» ճանապարհը բացվում է երթևեկության համար
Դեկտեմբերի 20-ին բացվում է «Կորեայի ձոր» ճանապարհը, որը կապում է Քանաքեռավանն Արաբկիրի հետ։ Ճանապարհը վերանորոգվել է։
Եղանակային պայմանները ճանապարհներին
ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն որոշ հատվածներում առկա են դժվարություններ՝ մերկասառույց և ձյուն։
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքների պատճառով էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի մի շարք վարչական շրջաններում…
Զովունիից Կորեայի ձոր տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Նշվում է, որ փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Ինչպես նաև շարունակում է ժամանակավորապես փակ մնալ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհը՝ քարաթափման վտանգի պատճառով։ Ինչ վերաբերվում Լարսին, ապա այն բաց է։
Հիմնանորոգվում է Կորեայի ձորի կամուրջը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Դրանցից մեկն էլ Երևանը Կոտայքի մարզին կապող, այսպես ասած, «Կորեայի ձորի»-ի կամուրջն է: Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կամրջի հիմնանորոգումը Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերից մեկն է: Աշխատանքներն արդեն մեկնարկել են, հայտնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ «Շրջանցող…
Աղբը տարածքում թափելը ոչ միայն ապօրինություն է, այլև վնասում է կենսամիջավայրին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Երևանի աղբահանության և սանմաքրաման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից: «Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից եւ այլ թափոններից։ Խնդրում ենք, հատկապես շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ աղբը տարածքում թափելուց։ Դա…
Կորեայի ձորը մաքրվում է աղբից (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արաբկիր վարչական շրջանի Facebook-ի պաշտոնական էջը լուսանկարներ է հրապարակել, որին կից գրված է․ «Աղբանոցի վերածված Կորեայի ձորում այսօր շաբաթօրյակ էր։ Տարածքի մի հատվածն ամբողջությամբ մաքրվել է աղբից՝ հույսով, որ տարբեր տեսակի թափոնների անցանկալի կուտակումներ այստեղ այլևս չեն լինի։ Կրկին խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել ուշադիր և թույլ չտալ շինաղբի կուտակում դրա համար չնախատեսված…
ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողը ինքնասպան է եղել
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Գալուստ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացել որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ Դեպքի վայր են…
Կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է՝ Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:42-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:Ժամը 17:40-ին ջրանցքի ավազանում ավարտվել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայրում ցամաքային որոնողական աշխատանքներ է իրականացնում կինոլոգը:Ժամը 19:25-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:Կտրվի լրացուցիչ տեղեկություն:***Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է…
Երևան քաղաքի Կորեայի ձորի ջրանցքի ավազանի ջրի մակարդակը իջեցրել են
Դեկտեմբերի 6-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի ավազանի ջրի մակարդակը իջեցրել են. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը վերսկսել է որոնողական աշխատանքները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










