կործանիչ
Ժիրինովսկին կոչ է անում խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռուսական ինքնաթիռներին մոտենալու դեպքում
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է միջադեպին, երբ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձ է արել մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին տեղափոխոսղ ինքնաթիռին։ Այդ մասին հայտնում է Gazeta.ru կայքը։ Ժիրինովսկին, մասնավորապես, գրել է. «Ռուսական ինքնաթիռներին մոտնալու դեպքում պետք է անմիջապես խոցել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները»։ Սկանդալային քաղաքական գործիչը հավելել է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է վտանգի…
Կասպից ծովն ընկած ադրբեջանական կործանիչի բեկորներ են գտնվել
Գտնվել են ադրբեջանական օդուժին պատկանող կործանված ՄիԳ-29 կործանիչի առանձին բեկորներ: Այն ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական AZERTAC լրատվական գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական տեղեկության համաձայն՝ իրականացված միջոցառումների արդյունքում օդանավի որոշ հատվածներ դուրս են բերվել ջրից: Ըստ տեղեկությունների՝ կործանիչի հայտնաբերման աշխատանքների մեջ ներգրավված են եղել…
ԱՄՆ-ի «Մահվան հովիտ» ազգային պարկում կործանիչ է ընկել․ կան տուժածներ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի «Մահվան հովիտ» ազգային պարկում բազմաթիրախային կործանիչի ընկնել, որի հետևանքով տուժել է առնվազն 7 քաղաքացի։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Սակայն, ըստ արգելոցի ներկայացուցչի, տուժած 7 քաղաքացների վնասվածքներն աննշան են։ Նշվում է, որ Բազմաթիրախային հարվածային կործանիչների ավիագնդի ներկայացուցիչ Լիդիա Բոկն պնդմամբ՝ այս պահին դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Օդաչուի վիճակի մասին…
Հնդկաստանում ինքնաթիռը քաղաքի վրա ուսումնական ռումբեր է նետել թռչնի հետ բախման պատճառով
Հնդկաստանի ՌՕՈւ «Յագուար» կործանիչ-ռմբակոծիչը կախովի վառելիքային տակառներ և ուսումնական ռումբեր է նետել երկրի հյուսիսում գտնվող Ամբալա քաղաքի վրա այն բանից հետո, երբ նրա շարժիչներից մեկի մեջ թռչուն է ընկել: Այս մասին գրում է Hindustan Times թերթը՝ հղում կատարելով բանակի ներկայացուցիչներին։ Տեղեկացվում է, որ ինքնաթիռը ուղևորվում էր մեկ այլ նահանգ՝ մասնակցելու զորավարժություններին։ «Այս իրավիճակում օդաչուն որշում…
Գերմանիայի ԶՈւ երկու կործանիչները բախվել են երկնքում
Գերմանիայի Զինված ուժերի «Eurofighter» երկու կործանիչներ օդում բախվել են իրար և կործանվել: Այս մասին հաղորդել է «Focus» հրատարակությունը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը: Ըստ աղբյուրի՝ օդաչուները կարողացել են կատապուլտ իրականացնել, նրանց գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:
Թուրքիան առաջին անգամ կցուցադրի հինգերորդ սերնդի իր կործանիչը
Թուրքիան Լե Բուրժեի ավիաշոուի ընթացքում կներկայացնի սեփական արտադրության հինգերորդ սերնդի կործանիչը: Այս մասին հաղորդում է TASS-ը: Կործանիչի ամբողջական մակետը լայն հասարակությանը կներկայացվի առաջին անգամ։ Ընկերությունը նոր կործանիչի ստեղծումը համարել է Թուրքիայի կարևորագույն պաշտպանական նախագիծը: Աղբյուրի համաձայն՝ ինքնաթիռի նախագծային անվանումն է Turkish Fighter X (TF-X ): Լա Բուրժեում Թուրքիան նախատեսում է նաև ցուցադրել T129 ATAK մարտական…
Սինգապուրում կործանիչներ են գործադրել ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրության պատճառով
Կիրակի Սինգապուրի ռազմաօդային ծառայության երկու F-15 SGs կործանիչներ են գործադրվել տագնապային հաղորդագրության հետևանքով, որ Scoot ավիաընկերության ինքնաթիռում ռումբ է տեղադրված, հայտարարել է երկրի պաշտպանության նապարար Էն Հենյան ֆեյսբուքյան իր էջում: «Սինգապուրի ռազմաօդային ծառայության երկու F-15 SGs կործանիչներ են գործադրվել Ֆիլիպիններից Սինգապուր ժամանող ինքնաթիռին ուղեկցելու նպատակով դրանում տեղադրված ռումբի մասին տագնապային հաղորդագրության հետևանքով, որը, ինչպես պարզ…
Լեհաստանում ՄիԳ-29 է կործանվել
Լեհաստանում վթարվել է ՄիԳ-29 կործանիչ. հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ օդաչուին ողջ է, նրան հայտնաբերել են փրկարարները: Ըստ բժիշկների` ընդհանուր առմամբ, նրա վիճակը լավ է:
Դեղին ծովում կործանվել է հարավկորեական օդուժի KF-16D կործանիչը
Փետրվարի 27-ի առավոտյան Դեղին ծովի երկնքում կործանվել է Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի KF-16D կործանիչը: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՌՕՈՒ-երի հայտարարությունը: Ինքնաթիռը ծովն է ընկել Սեուլից 274 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կունսանի ռազմաօդային բազայից մեկնելուց 13 րոպե անց: Երկտեղանոց կործանիչի երկու օդաչուներն էլ բարեհաջող կատապուլտվել են: «Երկու օդաչուներն այժմ վերադառնում են բազա,…
Հնդկաստանում Mirage 2000 ռազմական ինքնաթիռ է կործանվել. ANI
Հնդկաստանում փետրվարի 1-ի առավոտյան փորձնական թռիչք կատարելիս կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի Mirage 2000 բազմաֆունկցիոնալ մի կործանիչ, որը վերջերս էր արդիականացվել Բենգալուրու քաղաքի (Կառնատակայի նահանգ) Hindustan Aeronautics Limited (HAL) ավիաշինական կորպորացիայի ձեռնարկությունում: Ինչպես հայտնել է ANI գործակալությունը, ինքնաթիռն ընկել է HAL օդանավակակայանից ոչ հեռու: Կործանիչի երկու օդաչուներն էլ կատապուլտվել են: Նրանցից մեկը զոհվել Է վայրԷջքի…
Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ից 120 F-35 կործանիչ ստանալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնլ է, որ ակնկալում են ԱՄՆ-ից 120 F-35 կործանիչ ստանալ: Ըստ DHA-ի` Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ն արտադրում է F-35 կործանիչներ, որոնց որոշ մասեր արտադրում է Թուրքիան, հետևավար, ակնկալում է` իրենց նույնպես կմատակարարեն 120 օրինակ:












