ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ավարտում են Су-30 CM կործանիչները Երևանին մատակարարելու պայմանագրի նախապատրաստական փուլը: Tass գործակալության փոխանցմամբ տեղեկացնում է shamshyan.com-ը:
«Մենք ձգտում ենք, որ դա շատ արագ տեղի ունենա: Մենք մոտենում են պայմանավորվածության ստորագրման ավարտական փուլին»,- հայտնել է Դ. Տոնոյանը ռուսաստանցի լրագրողներին:
Նախարարի պաշտոնակատարի խոսքերով, երկու երկրները ներպետական մակարդակով ավարտում են զենքի ձեռք բերման նպատակով Հայաստանին 100 մլն դոլար վարկ հատկացնելու վերաբերյալ համաձայնագիրն իրականացնելու գործընթացը:
«Այս փուլում բանակցային գործընթացը ավարտվում է, ընթանում են ներպետական գործընթացներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Հայաստանում», ասել է նա:
Հայաստանին արտահանման նոր վարկ հատկացնելու շուրջ համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2017թ. հոկտեմբերի 24-ին: Այն օգտագործվելու է ռուսական արտադրության զենքի մատակարարման համար:
Վարկը Հայաստանին տրամադրվելու է տարեկան 3% տարեկան տոկոսադույքով, 15 տարվա մարման ժամկետով: