կուսակցություններ
Կառավարությունը հաստատեց կուսակցությունների աջակցման բյուջեն
Կառավարությունը 2026 թվականի բյուջեից կուսակցություններին կհատկացնի ավելի քան 520 միլիոն դրամ աջակցություն՝ 2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցած և մեծ արդյունքներ գրանցած ուժերին։
Արամ Վարդևանյանը ջղաձգվում է դատարանում
Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյուքնները վիճարկող «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությունը։ Այսօր դատական նիստի ընթացքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը իր եզրափակիչ խոսքում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո իրավունք չուներ պաշտոնավարել։ Վարդևանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը հակասում է Հայաստանի Մայր օրենքին։ Թերևս ծիծաղելի…
ՍԴ-ն պարզաբանում է՝ ընտրությունների արդյունքներից հետո, երբ կարող են դիմել դատարան
Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը հայտնում է․ «Հաշվի առնելով, որ վերջին օրերին հաճախակի են այսպես կոչված «ընտրական վեճերին» վերաբերվող հարցերը` ստորև համառոտ ներկայացնում եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում։ Եվ այսպես՝ Սահմանադրական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից…
Ինքնիշխան Հայաստանը բարձր է գնահատում քաղաքացիների կողմից ստացած յուրաքանչյուր քվեն
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դրանում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը բարձր է գնահատում քաղաքացիների կողմից ստացած յուրաքանչյուր քվեն և հավաստիացնում, որ մեզ տրված վստահությունը պարտավորեցնող է, և այն ծառայելու է Հայաստանի զարգացմանը, հզորացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը։ Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես…
Եղել են դեպքեր, երբ կուսակցությունների ձայները հաշվարկելիս մոռացել են ավելացնել 0, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39
Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է․ «Երեկ երեկոյան մամուլը կրկին աղմկոտ էր: Պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի ձայների տարբերությունը կոնկրետ մեկ տեղամասում շուրջ տասը անգամ էր՝ ի վնաս այդ քաղաքական ուժի: Այսինքն՝ քաղաքական ուժը ստացել էր Y քանակությամբ ձայն, բայց պետք է լիներ Yx10: Ու կրկին մեղադրանքներ իշխանությանը, թե նեղացնում եք ընդդիմությանը, կեղծել եք և այլն:…
Տեսալսողական տեղեկատվության գրաքննումն արգելվում է․ ՀՌՀ-ն՝ Հ1-ին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել է Հանրային հեռուստաընկերությանը հուզող հարցերին, որոնք վերաբերում են կուսակցությունների և դաշինքների նախընտրական տեսահոլովակները հեռարձակելուն։ ՀՌՀ-ից հայտնել են, որ տեսալսողական տեղեկատվության գրաքննումն արգելվում է։ Հանրայինի տնօրենի անունից ուղղված գրությանը կից ներկայացվել էին նաև տեսահոլովակներ, որոնց նկատմամբ, ըստ հանձնաժողովի, զտման, խմբագրման, միջամտության գործընթացը կարող է իր մեջ պարունակել գրաքննության տարրեր։ Հորդորել են…
Կաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել է
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել են Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ դատարանը բավարարել է Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա…
Բանավեճի մասնակիցների ընտրությունն անարդար է կատարվել․ 10 քաղաքական ուժերի հայտարարությունը
10 քաղաքական ուժեր միասնական դիրքորոշում են հայտնել՝ կապված կուսակցությունների ու դաշիքների առաջին համարների նախընտրական բանավեճի վերաբերյալ ու տարածել հայտարարություն։ «Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի՝ մասնակիցների ընտրությունը անարդար է կատարվել։ Բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են…
Այսօր պաշտոնապես մեկնարկում է քարոզարշավը
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այսօրվանից՝ հունիսի 7-ից, պաշտոնապես մեկնարկում են քարոզարշավը։ Այն շարունակվելու է 12 օր և, ընդունվածի պես, ընտրությունների օրվանից մեկ օր առաջ՝ հունիսի 19-ին, լռության օր կլինի։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 26 քաղաքական ուժեր, որոնցից 22-ը կուսակցություններ են, իսկ 4-ը՝ կուսակցությունների դաշինքներ։
ԿԸՀ-ն 18 կուսակցությունների 48 ժամ տվեց՝ փաստաթղթերում բացթողումները լրացնելու համար
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ անցկացրեց, որի շրջանակներում քննարկվեցին 20 հարցեր։ Նիստի ընթացքում Տիգրան Մուկուչյանը նշեց, որ կուսակցությունների մեծ մասը ներկայացրած փաստաթղթերում բացթողումներ է արել։ ԿԸՀ-ն «Ազատ Հայրենիք կուսակցությունների դաշինք», «Պատիվ ունեմ դաշինք», «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Արդար Հայաստան» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայոց Հայրենիք» կուսակցություն, «Ազգային օրակարգ»…
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ոչ թե 27, այլ 26 կուսակցություններ և դաշինքներ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ոչ թե 27, այլ 26 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր գումարած նիստում Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության դիմումի համաձայն հետ է վերադարձրել ընտրություններին մասնակցելու համար երեկ հանձնաժողովին ներկայացրած գրանցման փաստաթղթերը: Կուսակցության ներկայացուցիչը չի պարզաբանել, թե ինչու են նման որոշում կայացրել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմել է 29 քաղաքական կուսակցություն կամ դաշինք
Այսօր ժամը 18-ին ավարտվեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների փաստաթղթերի ՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը: Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմել է 29 քաղաքական կուսակցություն կամ դաշինք։ 1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 2․«Արդար Հայաստան» կուսակցություն 3. «Հանրապետություն» կուսակցություն 4. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն՝ ՀԱՊԿ 5. ԲՀԿ կուսակցություն 6. «Հայաստան» դաշինք 7. «Ազգի…
Ընտրությունների առաջադրումների ժամկետն ավարտվում է․ քաղաքական ուժերը չեն շտապում
Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջադրումների ժամկետն ավարտվում է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այս պահի դրությամբ՝ առաջադրումներ չկան: Հիշեցնենք, որ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն առաջադրվում, այն է՝ գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում են մինչև մայիսի 26-ը՝ 18:00-ն: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է մինչև մայիսի 31-ը` 18:00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը 2021…
Շուրջ մեկ տասնյակ ուժեր մտադիր են մասնակցել ընտրությանը
Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԿԸՀ կայքում ներկայացված է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Համաձայն դրա` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում են մինչև մայիսի 26-ը՝ 18:00-ն: ԿԸՀ-ն հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են ԱԺ-ում ներկայացված երեք ուժերը` «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան»,…
Միանձնյա գաղափարական որոշումները ամբողջապես բռնաբարում է կուսակցական մշակույթի սկզբունքները
Գագիկ Քամալյանը Facebook-ում գրել է. Հայաստանյան կուսակցությունների բացարձակ մեծամասնությունը դուրս են գտնվում դեմոկրատական խաղի կանոններից։ Կա կուսակցական առաջնորդ, որը ոչ միյան միանձնյա որոշում է պայքարի մարտավարությունը, նաեւ միաձնյա կայացնում է գաղափարական հարթության որոշումներ։ Եթե մի տեղ մարտավարականը կարելի է ինչ-որ չափով հասկանալ, ապա միանձնյա գաղափարական որոշումները ամբողջապես բռնաբարում է կուսակցական մշակույթի սկզբունքները։ Իհարկե կան դեպքեր,…















