կուսակցություն
Մարուքյանը ընդունել է նախագահի հրավերը
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերը։ «Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը…
Բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի․ ՔՈ
«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության Facebook-ի էջում գրված է․ ««Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության անունից իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 2008 թվականի մարտի 1-ի իրադարցությունների զոհերի հիշատակին։ Խորհրդանշական այս օրը ևս մեկ անգամ ցանկանում ենք վերահաստատել մեր հավատամքը, որ բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի։ Հայաստանի զարգացման հիմքը արդարությունը, ազատությունն ու համերաշխությունն են»։ https://www.facebook.com/qosdp/posts/912237809546626
«Հանուն Հանրապետության» կուսակցությունն այսօր կլինի Հանրապետության Հրապարակում
«Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է․ ««Հանուն Հանրապետության» կուսակցությունը, գիտակցելով իր պատասխանատվությունը մեր պետականության առջև, այսօր երեկոյան ժամը 18:30-ին լինելու է այնտեղ որտեղ Հանրապետությունն է, որտեղ հավաքականորեն պաշտպանվելու է Հայաստանի ժողովրդավարությունը, պետականությունը և սահմանադրությունը։ Փառք Հայաստանին, փառք Հանրապետությանը»։ https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/4300978356597929
Բալասանյանը և Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին
Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել Facebook-ի էջում՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկությանը, թե Վիտալի Բալասանյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ՝ «հետ համոզելու» ազգակործան գործընթացին մասնակցելու: «Երբ, դեռևս 2018 թվականին Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել ազգադավ ուժեր և անհրաժեշտ է պայքարել՝ բոլորը կարծես թերհավատությամբ էին նայում գեներալի…
Չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու որոշումը․ «Ժառանգությունը» դիմել է նախագահին
«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Նամակում ասված է․ «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը դիմում է Ձեզ, որպես Հայաստանի պետական և ազգային շահերով մտահոգ, բազմափորձ բարձրաստիճան պաշտոնյայի, Դուք արդեն հայտարարել եք Ձեր բարձր հանձնառության մասին՝ գործադրելու հետևողական ջանքեր հանրապետությունում ստեղծված խոր ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար: «Ժառանգությունը» բարձր…
«Վրացական երազանքը» վարչապետի նոր թեկնածու է առաջադրել
Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցությունը առաջադրել է վարչապետի նոր թեկնածու։ Նա Պաշտպանության նախարար Իրակի Ղարիբաշվիլին է։ Ղարիբաշվիլին ասել է, որ կվերականգնի կարգուկանոնը երկրում։ Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի մասին։ Նման որոշման պատճառը Գախարիայի ու իր թիմի որոշ անդամների միջև եղած հակասությունն էր՝ կապված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար…
Գևորգ Պետրոսյանը հեռանում է Բարգավաճ Հայաստան խմբակցությունից
ԲՀԿ կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ…
«Սասնա ծռերը» պահանջում են անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ժամ առաջ հեռանալու փոխարեն մեզ ազգային աղետի հասցրած Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կառչել է աթոռին և փորձում է բռնության ու հալածանքի ջղաձիգ քայլերով երկարաձգել իր կառավարումը։ Հայրենիք կորցնելու ցավից վրդովված կարծիք հայտնելու համար քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանին ձերբակալելը վկայում է այն մասին, որ…
Ազատություն հայ գերիներին. Էդմոն Մարուքյանի ակցիան՝ ԵԽԽՎ նիստից առաջ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ ակցիա է իրականացրել՝ Ազատություն հայ գերիներին պահանջով: Տեսանյութը՝ Factor Tv-ի: https://www.facebook.com/factor.am/videos/730873221148194
Հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետը
2016 թվականի նոյեմբերից Էստոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող իշխող «Կենտրոն» կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը հրաժարական է տվել։ Նա այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդի նիստից հետո։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։ Նշվում է, որ ավելի վաղ կոռուպցիայի մեղադրանքներ էր առաջադրվել իր կուսակցությանն ու 5 ֆիզիկական անձի։ Ելնելով այս հանգամանքից՝ Ռատասը որոշել է հրաժարական տալ, որ «հնարավորություն…
Ոստիկանությունում հայտնեցին, որ կասկածվում եմ ինքնիրավչություն կատարելու մեջ․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է, որ ազատ է արձակվել ոստիկանության կենտրոնական բաժնից։ «Երեկվա հայտարարությանս համաձայն դուրս եկա տանից և ուղևորվեցի օդանավակայան: Շենքի բակում նկատեցի ու ողջունեցի ոստիկանության օպերատիվ ծառայողներին, որոնք ամբողջ գիշեր ծածուկ (իրենց կարծիքով) հերթապահել էին մեր շենքի մուտքի մոտ: Նստեցի մեքենան ու շարասյունով, որի մեջ էին երեք օպերատիվ…
Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գ.Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն)…
ԼՀԿ-ն առաջարկում է Սյունիքում նոր ռուսական ռազմաբազա տեղակայել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ Սյունիքի մարզում ստեղծված անվտանգության մարտահրավերին դիմակայելու վերաբերյալ։ Ներկայացնում ենք կուսակցության ղեկավարի հայտարարությունն ամբողջությամբ։ Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեացան Սյունիքի հայտնի դեպքերը։ «Լուսավոր Հայաստան»…
Մեզ խայտառակ փաստաթուղթ են պարտադրելու․ Շանթ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը հարցազրույց է տվել 24News-ին։ «Կփորձեն պահել, բայց Նիկոլը կթռնի, մեզ խայտառակ փաստաթուղթ են պարտադրելու», – ասել է Հարությունյանը։ Հարցազրույց ամբողջությամբ՝ ստորև․














