Կրակային
Մեղրիի ռուսական զորամասում կրակային զորավարժություններ են․ Համայնքապետարան
Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասում հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ։ Այս մասին տեղեկացնում են Մեղրիի համայնքապետարանից։ Նշվում է, որ զորավարժությունները շարունակվելու են մինչև մարտի 31-ը։ Համայնքապետարանից հորդորում են՝ կրակոցների ձայներ լսելու դեպքում հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ:
Կրակային պատրաստության պարապմունքներ զորամասերից մեկում
Հուլիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ անձնակազմի գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 27-ին 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք: Նշվում է, որ զինծառայողներն իրենց կցագրված զենքերով կատարել են կրակային վարժանքներ՝ դրսևորելով բարձր պատրաստվածություն։
Կրակային պատրաստության պարապմունք բանակում
5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին՝ ստուգել զենքի կիրառման հմտությունները: Նախարարությունից հայտնում են նաև, որ իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժություններ:
Կրակային պատրաստության գործնական պարապմունքներ բանակում
5-րդ զորամիավորման վարչակազմի սպաների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին և ստուգել հրազենի կիրառման հմտությունները, իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կրակային պատրաստության գործնական պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Նպատակը եղել է հաստիքային զենքերի տիրապետման և կիրառման հմտությունները կատարելագործելը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կրակային պատրաստության գործնական պարապմունքներ բանակում
3-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ տարբեր զինատեսակներից։ Պարապմունքների նպատակը եղել է Հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման ունակությունների ու կարողությունների զարգացնելը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կրակային պատրաստության պարապմունքներ բանակում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Տարբեր զինատեսակների կիրառմամբ մարտական կրակի վարման ժամանակ զինծառայողների գործնական հմտությունները և ունակությունները զարգացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Արտակ Դավթյանը հետևել է կրակային պատրաստության պարապմունքներին
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է զինված ուժերի զորավարժարաններից մեկում, հետևել ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներին, ծանոթացել ճամբարային ավանի կացարանային պայմաններին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ցուցաբերած պատրաստակամության և զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, կարևորել է նմանօրինակ զորահավաքների դերը զինված ուժերի մշտական պատրաստականության…
Կրակային պատրաստության պարապմունքներ բանակում
Անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի վարչակազմի հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ: Զինծառայողները հաստիքային զենքերից կատարել են ստուգողական հրաձգային վարժություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կրակային պատրաստության պարապմունք զինված ուժերում (ՖՈՏՈՇԱՐՔ)
Մարտական և կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով 5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումների անձնակազմը՝ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Օհանյանի ղեկավարությամբ, ապրիլի 16-ին մարտավարական դաշտում մասնակցել են կրակային պատրաստության պարապմունքի:










