կրակ
Սուդանում ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել
Սուդանի մայրքաղաքում ցուցարարներն արդեն երկար ժամանակ իշխանությունն իրենց ձեռքը վերցրած զինվորականներից պահանջում են իշխանությունը փոխանցել քաղաքացիական անձանց։ Այսօր հերթական ցույցի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա։ Միջադեպը եղել է այն ժամանակ, երբ ցուցարարները փակել են մայրաքաղաքի կամուրջներից մեկը։ Ոստիկանության պահանջներին նրանք չեն ենթարկվել։ Սկսվել է քաշքշուկ, որից հետո իրավապահները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։…
Կանադայում անտառային հրդեհներ են մոլեգնում
Կանադայի արևմտյան հատվածում գտնվող Ալբերտա նահանգում մոլեգնում են անտառային հրդեհներ: Այս մասին հայտնել է Global News-ը: Տարածքից ավելի քան 5 հազար մարդ է տարհանվել: Այժմ կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 127 հազար հեկտարի։ Կրակը նկատելի է նույնիսկ մեծ հեռավորությունից: Այն տեղայնացնելու համար աշխատում է 600 հրշեջ և 28 ուղղաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է չոր…
Վենեսուելայում անհայտ անձինք ուղղաթիռից կրակ են բացել ցուցարարների վրա
Անհայտ անձինք ուղղաթիռից կրակ են բացել Վենեսուելայի Սուլիա նահանգի Կաբիմաս քաղաքում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ: Հրապարակված տեսահոլովակում երևում է՝ ինչպես են մարդիկ փորձում թաքնվել իրենց գլխավերևում թռչող ուղղաթիռից արձակված կրակոցներից: Զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում: Հիշեցնենք, որ Վենեսուելայում իրավիճակը սրվել է հունվարի 23-ից, երբ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաjդոն…
Սանկտ Պետերբուրգի ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակ է բացել
Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում գտնվող ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակ է բացել, հայտնում է Gazeta.ru-ն: Ըստ աղբյուրի՝ միջադեպի հետևանքով 35-ամյա տղամարդ է վիրավորվել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Դեպքի հանգամանքները պարզվում են:




