Կրեմլ
Կրեմլը հերքում է Գվինեա-Բիսաուի նախագահի միջոցով Զելենսկուն ուղերձի փոխանցումը
Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի և Գվինեա-Բիսաուի նախագահների հանդիպումը: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ումարու Շիսոկու Էմբալոն աֆրիկյան առաջին ղեկավարն է, որը փետրվարի 24-ից հետո այցելել է Ուկրաինա: Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են պարենային ճգնաժամը հաղթահարելու Ուկրաինայի ջանքերը, ինչպես նաև աֆրիկյան երկրների և Կիևի միջև տնտեսական գործակցության հեռանկարները: Նշվում է նաև, որ Գվինեա-Բիսաուի նախագահը…
G7 երկրները խոստացել են շարունակել աջակցել Ուկրաինային
Ռուսական զանգվածային հրթիռային հարվածներից հետո, որոնք վնասել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 30%-ը, զոհվել է 23 մարդ, վիրավորվել մոտ 100-ը, Կիևի խնդրանքով G7-ն արտակարգ նիստ է հրավիրվել։ Վիրտուալ գագաթնաժողովի արդյունքում «Մեծ յոթնյակի» երկրները խոստացել են Ուկրաինային ֆինանսական, հումանիտար, ռազմական, դիվանագիտական և իրավական օգնություն ցուցաբերել այնքան, որքան անհրաժեշտ է։ Բացի այդ, G7-ը նախազգուշացրել է Ռուսաստանին քիմիական,…
Կրեմլը մեկնաբանել է Նենսի Փելոսիի այցը Երևան
Ռուսաստանը պատրաստ է ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը իրականում նպաստող ցանկացած փորձ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան։ «Կարող ենք ողջունել այն ամենը, ինչը ոչ թե խոսքերով է, այլ գործով և ո՛չ բարձրաձայն, ո՛չ պոպուլիստական, այլ իրականում, անաղմուկ և գործնական, կարող…
Պուտինը ջանքեր է գործադրում՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ․ Կրեմլ
Լուրջ աշխատանք է տարվում՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այսօր գիշերը ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ։ Այդ հեռախոսազրույցի համատեքստում ինտենսիվ աշխատանքներ նե տարվում՝ իրավիճակի դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահը շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,-ասել է Պեսկովը
Կոչ ենք անում կողմերին կյանքի կոչել եռակողմ փաստաթղթերի դրույթները. Պեսկովը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ուշադիր հետևում ենք: Բնական է, անհանգստացած ենք իրադրության սրման առնչությամբ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, իսկ ամենակարևորը՝ կյանքի կոչել բոլոր հայտնի եռակողմ փաստաթղթերի դրույթները»,- ասել է նա: Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինի գրաֆիկում…
Կիևն ամեն կերպ ձգձգում է բանակցությունները․ Պուտինը՝ Շոլցին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը Շոլցին ասել է, որ պաշտոնական Կիևը ամեն կերպ փորձում է ձգձգել բանակցությունները։ ՌԴ նախագահը նշել է, որ ուկրաինական կողմը անընդհատ առաջ է քաշում ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։
Կրեմլի պրոպագանդիստներից Սոլովյովի Youtube-յան ալիքները չկան (ՆԿԱՐ)
Ռուս լրագրող, որպեն «Կրեմլի պրոպանգանդիստ» հայտնի Վլադիմիր Սոլովյովի Youtube-յան 2 ալիքները արգելափակվել են կամ ջնջվել։ Այս մասին տեղեկանում ենք նրա ալիքները Google որոնողական համակարգում փնտրելուց և այնուհետև գտնված արդյունքների ետևից գնալուց հետո։ Ստորև տեսնում եք «Սոլովյով Live» և «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ալիքների հղումներով անցնելուց հետո հայտնված պատկերները։ Նշենք, որ անմիջապես Youtube-ում փնտրելիս հնարավոր չէ…
Զրուցել են Պուտինն ու Ծինփինը. բանակցությունները տևել են 1,5 ժամ
Տեսակապով միմյանց հետ հանդիպում են անցկացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ հանդիպումը տևել է 1,5 ժամ։ Ըստ աղբյուրի՝ այդ ընթացքում երկու երկրների ղեկավարները հիմնականում քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերվող թեմաներին, ինչպես նաև արծարծվել են միջազգային օրակարգին վերաբերվող հարցեր։ Չինաստանի նախագահը…
Բայդեն-Պուտին․ ե՞րբ կկայանա հանդիպումը
Ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել է՝ նախապատրաստվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ հսկայական օրակարգով։ Այժմ լուրեր են շրջանառվում, որ Կրեմլը հույս ունի, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա մինչև այս տարվա վերջ։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ նախատեսվում է տեսակոնֆերանսի միջոցով անցկացնել հանդիպումը։
Կրեմլը մեկնաբանել է Էրդողանի լուսանկարը՝ թյուրքական աշխարհի քարտեզով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա, Կրեմլ,Պուտին» հաղորդաշարի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում ասել է. «Մեր թուրք գործընկերները թյուրքական միասնության գաղափար են կերտում, դա նորմալ է։ Միակ բանը, ինչի համար կարող եմ ափսոսալ, այն է, որ քարտեզի վրա թյուրքական աշխարհի կենտրոնում, այնուամենայնիվ, մեծ կարմիր աստղ չկա: Այն Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանի…
Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի և Ալիևի հանդիպումը
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսվում է նաև տարածաշրջանային արդիական խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակում։ Հանդիպման ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի իրականացման ընթացքին: Ղեկավարների հանդիպման օրակարգում է Արցախին…
Մակրոնն ու Պուտինը քննարկել են ԼՂ հարցը
Միմյանց հետ հեռախոսազույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Զրույցի ընթացքում՝ մի շարք այլ հարցերից բացի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ՌԴ նախագահը Մակրոնին ներկայացրել է 2020 թվականի Նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։…
Կրեմլը հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման լուրերին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկություններին: «Միանշանակ, դա մեր ուշադրության կենտրոնում է»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը: «Մենք փոխգործակցում ենք Թուրքիայի հետ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում»,-ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ…
Պուտինն ու Լուկաշենկոն բանակցել են 5 ժամից ավելի
Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դրանք տևել են 5 ժամից ավելի։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են երկկողմ կապերին և տարբեր ոլորտներում երկու երկրների գործընկերությանը։
Պուտինի և Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 16-ին
Կրեմլի մամուլի ծառայությունից` հաստատելով ավելի վաղ մամուլում շրջանառվող տեղեկությունները հայտնել է, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ կանցկացնեն հունիսի 16-ին` Ժնևում: Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրը, ինչպես նաև միջազգային օրակարգային հարցեր, այդ թվում` կորոնավիրուսի համավարակի…